Իսրայելական ազգային ավիափոխադրողը մինչև մարտի վերջ դադարեցրել է թռիչքները դեպի ՌԴ

Լուրեր

08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Իսրայելի ազգային ավիափոխադրող El Al-ը երկարաձգել է Թել Ավիվից Մոսկվա թռիչքների դադարեցումը մինչև մարտի վերջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ի սկզբանե թռիչքները դադարեցվել էին մեկ շաբաթով, երբ հայտնի դարձավ, որ Ղազախստանում կործանված ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության կողմից։ Ավիաընկերությունը նշում է, որ «իրավիճակի համապարփակ գնահատումից» հետո El Al-ը դադարեցնում է բոլոր թռիչքները Թել Ավիվ-Մոսկվա երթուղով՝ «մինչև ձմեռային չվացուցակի ավարտը»։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ այս որոշումը կայացվել է երկրի իշխանությունների հետ երկխոսության հիման վրա։

El Al-ը դարձել է մի քանի ավիափոխադրողներից մեկը, որը դադարեցրել է թռիչքները դեպի ռուսական օդանավակայաններ ադրբեջանական ավիաընկերության կործանումից հետո։ «Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) ևս հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Ռուսաստանի տասը քաղաքներ՝ «անվտանգության խնդիրների» պատճառով։

Qazaq Air, FlyDubai և Turkmenistan Airlines ավիաընկերությունները նույնպես հայտնել են ՌԴ  որոշ քաղաքներ թռիչքների ժամանակավոր դադարեցման մասին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի