Ուկրաինայի ԱԳ նախարարը Դամասկոսում է․ նա հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդին

Լուրեր

10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
Բոլորը

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս։ Այնտեղ ուկրիանական պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի նոր առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ, գրում է ՌԲԿ-ի ուկրաինական ծառայությունը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցներին։

Al Arabiya-ն առաջինն է սոցիալական ցանցում տարածել ուկրաինական պատվիրակության՝ Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի հետ հանդիպման նպատակով Դամասկոս կատարած այցի մասին տեղեկությունը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ Ավելի ուշ սիրիական հեռուստատեսության թղթակիցը հայտնել է, որ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Նշվում է, որ ուկրաինական բարձրաստիճան պատվիրակության կազմում, բացի Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարից, ներառված են նաև Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարար Վիտալի Կովալը և երկրի նախագահի հատուկ ներկայացուցիչը։

Սիբիգան Դամասկոս կատարած այցի ժամանակ հույս է հայտնել, որ Սիրիայի նոր իշխանությունները կհարգեն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Նրա խոսքով՝ Բաշար Ասադի ռեժիմի օրոք սիրիական իշխանությունները ճանաչել են Ղրիմի բռնակցումը, ուստի Կիևը խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Դամասկոսի հետ, սակայն ներկա պայմաններում դրանք վերականգնելու հնարավորություն կա։

Նա նաև նշել է, որ Կիևն ավելի շատ պարենային օգնություն կուղարկի Սիրիա։

«Մենք խոստացել ենք աջակցել պարենային անվտանգությանը և կարճ ժամանակում կիրականացնենք խոստումը։ Վաղը Սիրիա կժամանեն երկու տասնյակից ավելի բեռնատարներ՝ «Հացահատիկ Ուկրաինայից» մարդասիրական ծրագրի շրջանակում 500 տոննա ուկրաինական ալյուր մատակարարելով։ Ընդհանուր առմամբ, մենք պատրաստ ենք բազմապատիկ ավելի մատակարարել»,- հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի