Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն

Լուրեր

09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության մասնագեների կողմից տեխնիկական ստուգման է ենթարկվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Աղբերք բնակավայրի 20-րդ փողոցի թիվ 51/1, 51/2, 51/3, 51/4 և 51/5 հողամասեր հասցեում կառուցված 7000 կՎԱ հզորությամբ 110/0,8-0,8 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանը և 110 կՎ օդային գիծը։

Տեխնիկական ստուգման արդյունքում պարզվել է, որ տրանսֆորմատորային ենթակայանի հավաքակցման աշխատանքներն ավարտված, ինչպես նաև ներկայացված տեխնիկական փաստաթղթերն ամբողջական չեն եղել։

Մասնավորապես՝

• բացակայում է տրանսֆորմատորի յուղում լուծված գազերի քրոմոտոգրաֆիկ վերլուծության արձանագրությունը,
• 110 կՎ տրանսֆորմատորի միաֆազ հողակցիչի հավաքակցման աշխատանքներն ավարտված չեն,
• տիպային նախագծի պորտալի TC-4 տիպի ճոպանի կանգնակը և ըստ նախագծի նախատեսված շանթապաշտպան ճոպանը տեղակայված չեն,
• ենթակայանի հողակցման զոդման կարերը ներկված չեն հակակոռոզիոն ներկով,
• գոյություն ունեցող N 220 հենարանի համարակալումը և զգուշացնող նշանները տեղակայված չեն,
• նախագծով նախատեսված լեդ լուսավորությունը պորտալների վրա տեղակայված չեն,
• փակ բաշխիչ սարքավորման մասնաշենքում ռելեական պաշտպանության և սեփական կարիքների վահանակների հավաքակցման աշխատանքներն ավարտված չեն և այլն։

«Հաշվի առնելով արձանագրված վերոնշյալ թերությունները՝ տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊ ընկերության էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն՝ մինչև արձանագրված թերությունների և խախտումների շտկումը»,- ասված է ՔՏՀԱ-ի տարածած հաղորդագրության մեջ։