Ադրբեջանը 200 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա

Լուրեր

08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիայի բնակչությանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նա նշել է, որ 10 բեռնատարներից բաղկացած շարասյունը կմատակարարի մոտ 200 տոննա պարենային ապրանքներ։ Հաջիզադեն ասել է, որ բեռնատարներն Ադրբեջանից ուղևորվելու են Վրաստան, Թուրքիա ու Սիրիա, իսկ այնտեղից՝ Իդլիբ։ Ակնկալվում է, որ օգնությունը բաշխելու է թուրքական AFAD-ը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նաև հայտարարել է, որ քննարկվում է Սիրիայում երկրի դեսպանատան աշխատանքի վերականգնման հնարավորությունը։ Նա նշել է, որ Ադրբեջանի պատվիրակությունը ԱԳ փոխնախարար Յալչին Ռաֆիևի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարարի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի և Ադրբեջանի միջև համագործակցության հարցեր։ Ինչպես գիտեք՝ Սիրիայում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել է 2012 թվականին։ Այս փուլում քննարկվում է դրա աշխատանքը վերսկսելու հարցը»,- ասել է Հաջիզադեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի