Սիրիայում անվտանգության 14 աշխատակից է սպանվել Ասադի կողմնակիցների հետ բախումների ընթացքում

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Սիրիայում նոր իշխանությունները հայտարարել են, որ տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները երկրի արևմուտքում սպանել են Ներքին գործերի նախարարության 14 զինծառայողների, գրում է BBC-ն։

Ըստ նրանց՝ ևս 10 զինծառայող վիրավորվել է երեքշաբթի միջերկրածովյան Տարտուս նավահանգստի մոտ մարտերի ժամանակ, որն Ասադի փոքրամասնության ալևիների հենակետն է: Նշվում է, որ անվտանգության ուժերը դարանակալել են նախկին սպային՝ կապված մայրաքաղաք Դամասկոսի մոտ գտնվող տխրահռչակ Սեյդնայա բանտում ունեցած դերակատարման հետ:

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը (SOHR) հայտնել է, որ երեք «զինված անձինք», որոնց ինքնությունը չի պարզվել, նույնպես սպանվել են բախումների ժամանակ: SOHR-ը հավելել է, որ ավելի ուշ անվտանգության ուժերը համալրումներ են տարել։

Սիրիական իշխանությունները կենտրոնական Հոմս քաղաքում գիշերվա ընթացքում պարետային ժամ են սահմանել։

Հաղորդվում է, որ սա հաջորդել է անկարգություններին, որոնք առաջացել են տեսագրության պատճառով, որտեղ, իբր, երևում է հարձակում ալևիների սրբավայրի վրա: Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ կադրերը հին են, և որ բռնություններն իրականացվել են անհայտ խմբերի կողմից:

SOHR-ը նաև հայտնել է, որ Հոմսում մեկ ցուցարար է զոհվել, հինգը՝ վիրավորվել:

Ցույցեր են տեղի ունեցել նաև Տարտուս և Լաթաքիա քաղաքներում, ինչպես նաև Ասադի հայրենի Քարդահայում:

Նախկին սպաները հրաժարվում են հանձնել զենքերը, իսկ որոշ քաղաքներում տեղի բնակիչներն ասել են, որ ցանկանում են հակահարված տալ, ինչը, ըստ երևույթին, տեղի է ունեցել  Տարտուսում:

Ալևիների կրոնական առաջնորդները կոչ են արել համընդհանուր համաներում հայտարարել ալևիների համար, սակայն դա քիչ հավանական է համայնքի անդամների կողմից կատարված բազմաթիվ ռազմական հանցագործությունների պատճառով, ասվում է հրապարակման մեջ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի