Իսրայելը հարվածներ է հասցրել Գազային. հաղորդվում է տասնյակ զոհի մասին

Լուրեր

09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
Բոլորը

Չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։ Այս մասին հայտնել են ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահական մարմինների ներկայացուցիչները, փոխանցում է VOA-ն։

Բժիշկները հայտնել են, որ Գազա քաղաքի Զեյթուն թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 20-ը։ Նշվել է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ շատ մարդիկ մնացել են փլատակների տակ:

Մեկ այլ միջադեպի հետևանքով էլ հինգ լրագրող է սպանվել․ նրանց մեքենան գնդակոծվել է Գազայի կենտրոնական Նուսեյրաթ քաղաքի ալ-Աուդա հիվանդանոցի մոտ։ Նրանք Al-Quds Al-Youm հեռուստաալիքի աշխատակիցներ էին։ Պաղեստինյան ԶԼՄ-ները և տեղի լրագրողները հայտնել են, որ մեքենան նշված է եղել որպես մամուլի փոխադրամիջոց, լրագրողներն այն օգտագործել են հիվանդանոցից և Նուսեյրաթ ճամբարից ռեպորտաժներ անելու համար:

Իսրայելական բանակը հայտնել է, որ իր օդուժը «նպատակային հարված» է հասցրել մեքենային՝ հավելելով, որ դրանում եղել են «Իսլամական ջիհադ» զինյալ խմբավորման անդամներ։

ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը չորեքշաբթի փոխանակվեցին մեղադրանքներով՝ նշելով, որ չեն կարողացել հրադադարի համաձայնության հասնել՝ չնայած վերջին օրերին երկու կողմից արձանագրված առաջընթացին:

Միևնույն ժամանակ, Գազայի առողջապահության նախարարը չորեքշաբթի հայտնել է, որ նորածին է ցրտահարվել անկլավի հարավում: Վերջին օրերին սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է, երբ ցրտից երեխա է մահանում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի