Բայդենը հայտարարել էր, որ ռուսական հրթիռակոծությունից հետո ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է արել Ուկրաինային ուղղված հերթական զանգվածային հարվածի առնչությամբ, որը ռուսական զորքերն իրականացրել են Սուրբ Ծննդյան առավոտյան, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Այս վրդովեցնող հարձակման նպատակն է սահմանափակել ուկրաինացի ժողովրդի հասանելիությունը ջերմությանը և էլեկտրաէներգիային և վնասել նրանց էներգահամակարգի անվտանգությունը», – ասվում է Բայդենի Սպիտակ տան կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«Վերջին ամիսներին Միացյալ Նահանգները հարյուրավոր հակաօդային պաշտպանության հրթիռներ է տրամադրել Ուկրաինային, և ավելի մեծ քանակ էլ ճանապարհին է։ Ես հրամայել եմ պաշտպանության նախարարությանը շարունակել մեծացնել զենքի մատակարարումները Ուկրաինա, և Միացյալ Նահանգները անխոնջ կաշխատի ուժեղացնելու Ուկրաինայի դիրքերն ու պաշտպանությունը ռուսական ուժերի դեմ»:
Ուրբաթ օրը Reuters-ը հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է Ուկրաինա ուղարկել 1,2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ։ Դա կարող է լինել հեռացող վարչակազմի վերջին քայլերից մեկը՝ աջակցելու Կիևին մինչև Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալը:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի