ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր

Լուրեր

30.04.2026 | 16:58
Մերաբ Դվալիշվիլին հայտնել է՝ թե ինչու է հրաժարվել RAF-ում մենամարտել Արման Ծառուկյանի հետ
30.04.2026 | 16:46
Կհիմնվի տարածաշրջանի ամենահզոր սուպերհամակարգչային և տվյալների մշակման կենտրոնը
30.04.2026 | 16:34
Իսրայելը ձերբակալել է Գազայի օգնության նավատորմի 18 թուրք ակտիվիստների
30.04.2026 | 16:26
ԵԽ-ն ընդունել է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության աջակցության վերաբերյալ բանաձևը
30.04.2026 | 16:13
Մեկ օրում բացահայտվել է 147 հանցագործություն
30.04.2026 | 16:02
Իսրայելը չի թույլատրել ուկրաինական «գողացված հացահատիկ» տեղափոխող նավի մուտքը երկիր
30.04.2026 | 15:51
Մայիսի 9-ի հրադադարի որոշումը կկայացնի Պուտինը. Կրեմլ
30.04.2026 | 15:42
Եվգենի Լովչևն․ Արսեն Զախարյանը կոտրեց իր ֆուտբոլային կարիերան հանուն արտասահման տեղափոխվելու
30.04.2026 | 15:35
Ռուսական Storm-1516-ը շուրջ 25 անգամ անդրադարձել է ՀՀ-ին ու Փաշինյանին. Bloomberg-ը՝ ՌԴ-ի ապատեղեկատվական արշավի մասին
30.04.2026 | 15:28
Էրդողանը հրավիրվել է Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը. մասնակցությունը պարզ կդառնա առաջիկա օրերին. BBC
30.04.2026 | 15:20
ԱՄՆ-ը ցանկանում է առաջին անգամ տեղակայել իր նորագույն գերձայնային Dark Eagle հրթիռները՝ Իրանին հնարավոր հարվածի համար
30.04.2026 | 15:10
ՀՀ-ն հետընթաց է ապրել մամուլի ազատության ինդեքսում // Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 15:04
Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ
30.04.2026 | 14:56
Ռուսաստանն արգելափակել է ավելի քան 1 միլիոն շիշ «Ջերմուկ» հանքային ջրի վաճառքը
30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
Բոլորը

Շուկան կասկածելի արտադրության ալկոհոլային արտադրանքից զերծ պահելու, անհայտ ծագման ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու ու կանխելու, ինչպես նաև ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր բնակչին հնարավոր ռիսկերից զերծ պահելու նպատակով` ՊԵԿ ներքին անվտանգության վարչությանը տրամադրած տվյալներով բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 6 դեպք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ տարածքում ապօրինի շրջանառվել է ավելի քան 560 շիշ ալկոհոլային խմիչք և 2010 տուփ ծխախոտ: Այդ արտադրանքի մի մասը դրոշմավորված է եղել կեղծ ակցիզային դրոշմանիշերով, մի մասն էլ վաճառվել է առանց ակցիզային դրոշմանիշերի։

Դեպքերից մի քանիսի մասին առավել մանրամասն:

Այսպես, օրերս Ներքին անվտանգության վարչության օպերատիվ-հետախուզական միջոցառումների բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Է․Բ-ն սպիրտը շշալցնում է կոնյակի համար նախատեսված տարբեր չափերի շշերի մեջ ու այդ եղանակով պատրաստում է կոնյակներ: Վերջինս շշերի վրա փակցնում է կրկնակի օգտագործված ակցիզային դրոշմապիտակներ և վաճառում տարբեր անձանց։ Ներքին անվտանգության, Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հսկիչ գնմամբ ձեռք են բերել 4 շիշ կոնյակ: Իսկ նշված հասցեում հայտնաբերել են 45 շիշ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչք, 28 կեղծ ակցիզային դրոշմապիտակ և 164 հատ կրկնվող QR-ով պիտակներ:

Հայտնաբերվել է նաև տարբեր տարողության 25 տարա, որոնցում առկա են եղել կոնյակի բուրմունքով սպիրտային հեղուկներ։

Ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում, ՀՀ Հարկային օրենսգրքի և ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան հոդվածներով կազմվել է արձանագրություն: Հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում ալկոհոլային խմիչքների վաճառքով զբաղվող անձի նկատմամբ առաջադրվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ։ Ձեռքբերված ալկոհոլային խմիչքներն ուղարկվել են համապատասխան փորձաքննության: Հաստատվել է, որ ալկոհոլային խմիչքները և դրոշմապիտակները եղել են կեղծ:
Քանի որ արարքը պարունակել է հանցագործության հատկանիշներ, ուստի հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե: ՀՀ քրեական օրենսգրքի 289-րդ և 409-րդ հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մեկ այլ դեպքով ՊԵԿ ներքին անվտանգության վարչություն տեղեկություններ են ստացվել, որ «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում իրացվում է «ԱՐՏԱՇԱՏ-ՎԻՆԿՈՆ» ընկերության արտադրանքը` «Գուբերնատոր» գրառմամբ, առանց ակցիզային դրոշմանիշի օղիներ։

Ռեստորանային համալիրում Ներքին անվտանգության, Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 372 շիշ առանց ակցիզային դրոշմանիշի ալկոհոլային խմիչք:
Կանխվել է նաև մաքսային հսկողությունից թաքցված, առանց ակցիզային դրոշմավորման ծխախոտի խմբաքանակի տեղափոխման դեպք: Օրերս Վրաստանից «Բագրատաշեն» սահմանային անցման կետ է ժամանել մարդատար ավտոմեքենա: ՊԵԿ ներքին անվտանգության, ինչպես նաև Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների կողմից ավտոմեքենան ենթարկվել է զննության: Արդյունքում քաղաքացու մեքենայի հատակից հայտնաբերվել է 2010 տուփ ծխախոտ։ Նշենք, որ հայտնաբերված ծխախոտները Ս.Ս.-ն ձեռք է բերել Վրաստանում գործող անմաքս առևտրի կետերից:

Դեպքի առնչությամբ կազմվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման արձանագրություն։