ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նրա տեղակալները, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության, ծառայությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

«Նախարարը շեշտադրելով ներքին գործերի համակարգում կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանությունը՝ նշել է, որ այն հնարավորություն կտա ձևավորել բարձր պատրաստվածությամբ ծառայողների թիմ, որը կկարողանա արդի մարտահրավերներին համապատասխան իրականացնել ծառայության առջև դրված խնդիրները։ Նոր մոտեցումների կիրառումը կապահովի թափանցիկություն, հստակ սկզբունքներ և հավասար հնարավորություններ՝ բացառելով հովանավորչության և կոռուպցիոն դրսևորումները։

Արփինե Սարգսյանը առանցքային է համարել քաղաքացիների հետ շփումներում գրագետ մոտեցումների ու կարողությունների ներդրումը, ինչը թույլ կտա գործնական քայլեր ձեռնարկել խնդիրները գույքագրելու և լուծումներ նախանշելու հարցում։

Խոսելով աշխատանքի գնահատման մեթոդաբանության մասին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է, որ ոստիկանության աշխատանքը բոլոր ուղղությունների աշխատանքի համադրումն է: Աշխատանքի գնահատման սկզբունքն այն է, որ տարբեր հարցերի շուրջ միայն ծառայողի անհատական պատասխանատվությամբ հնարավոր չէ հասնել կառույցի ընդհանուր աշխատանքի արդյունավետությանը, ուստի այդ տրամաբանությամբ են նաև իրականացվելու կարգապահական հարցերի քննությունները. եթե աշխատակցի կողմից խնդիրը կրկնվում է, ապա նշանակում է խնդիրը ղեկավար անձնակազմի պատասխանատվության ներքո պետք է դիտարկել։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նախարարությունը նպատակ ունի ստեղծել աշխատանքային միջավայր, որտեղ յուրաքանչյուր ծառայող իրեն կզգա գնահատված, կունենա առաջընթացի հավասար հնարավորություններ։

Կարևորվել են ծառայողների շարունակական վերապատրաստումները, պրակտիկ աշխատանքի հետ դասընթացների փոխկապակցվածությունը, ինչը կնպաստի կարողությունների կատարելագործմանը և մրցունակ մասնագետների պատրաստմանը:

ՆԳ նախարարը անդրադարձել է նաև նոր ձևավորված Քրեական և Համայնքային ոստիկանությունների կառուցվածքային առանձնահատկություններին, հանցավորության դեմ ամենօրյա պայքարում նրանց փոխկապակցվածությանը և հետևողականությանը:

Անդրադառնալով հանցագործությունների բացահայտման և կանխարգելման ուղղությամբ տարվող ամենօրյա միջոցառումներին՝ նախարարն առանձնահատուկ ընդգծել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ գրանցված արդյունքները։ Անդրադարձ է կատարվել նաև քրեական ենթամշակույթի տարբեր դրսևորումների դեմ հետևողական պայքարին, ինչպես նաև տրանսպորտային միջոցների արգելված ուղեկցումներին։

Նախարարը կարևորել է հանցավորության դեմ բոլոր ուղղություններով անզիջում, թիրախային պայքարը և հանձնարարականներ տվել դրանց շարունակականությունը ապահովելու ուղղությամբ։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կատարողական կարգապահության, հանցագործությունների և իրավախախտումների վերլուծության և մի շարք այլ հարցերի։

Արփինե Սարգսյանը նշել է, որ տարեվերջի ամփոփմանը յուրաքանչյուր ստորաբաժանում պետք է ներկայացնի իր կողմից սպասարկվող տարածքում առկա խնդրահարույց հանցատեսակները, որոնք կարիք ունեն հասցեագրման: Իսկ հաջորդ տարի արդեն ընդհանուր պլանից բացի կազմվելու է նաև կոնկրետ տարածքին վերաբերող անհատական պլան, որտեղ կներառվեն նաև տվյալ մարզի համար խնդրահարույց հանցատեսակները:

ՆԳ նախարարը հորդորել է ցուցաբերել նախաձեռնողականություն, որովհետև տարածքում գտնվողն է ամենամոտ կանգնած տարածքի խնդիրներին և հստակ պատկերացնում է անվտանգային մակարդակի բարձրացմանը միտված լավագույն լուծումները»,- ասված է հաղորդագրության մեջ։