Աշխատանքից ազատված վարորդները վաղը դիմում կգրեն. աշխատանքի վերադառնալու հարցը կքննարկվի

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ -ի ազատված վարորդները վաղվանից կարող են դիմում գրել. կքննարկվի նրանց աշխատանքի վերադարձի հարցը. Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց վարորդներից մեկը։

Նրա խոսքով՝ քանի որ 32 վարորդներին հեռացրել են աշխատանքից, կարիք կա նորից դիմում գրելու՝ աշխատանքի ընդունվելու համար, որից հետո բոլոր դիմում գրողների աշխատանքը կվերանայվի։

Հարցին՝ արդյո՞ք բոլոր ազատված վարորդներին աշխատանքը վերականգնելու խոստում է տրվել, վարորդը չպատասխանեց։

Factor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը նշեց, որ բոլոր դեպքերն առանձին պետք է քննարկեն և որոշում կայացնեն։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան Երևանի հանրային տրանսպորտը սպասարկող 100-ից ավելի վարորդներ գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց աշխատանքի պայմանները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանցից 32-ը ազատվել են աշխատանքից։ Վարորդների առաջ պայման էր դրվել, որ եթե այսօր գործադուլը դադարեցվի, ազատված վարորդների աշխատանքի վերադառնալու հարցը կքննարկվի։ Այսօր ժամը 6-ին ազատված վարորդներին հրավիրել էին քննարկման։ Այսօր արդեն ավտոբուսի վարորդները դադարեցրել էին գործադուլը։

Անժելա Պողոսյան