Ինչ սկզբունքով են ազատել 32 վարորդներին. հնարավոր է` նրանք վերականգնեն աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկվա տրանսպորտային կոլապսից հետո այսօր վաղ առավոտյան քաղաքապետարանը հայտարարեց՝ հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Մինչ երթուղի դուրս գալը՝ գործադուլ անող ավտոբուսի վարորդներից մի քանիսը հանդիպել էին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանի հետ․ ինչ են քննարկել և ինչ պայմանավորվածության եկել՝ Factor TV-ի հետ զրույցում վարորդները շատ մանրամասներ չէին հայտնել:

Գործադուլի մասնակցած վարորդներից մեկը, որ երեկ որոշել էր աշխատանքից ազատման դիմում գրել, այսօր մտափոխվել է, ասաց՝ վերջնական որոշում չունի։ Մեկ այլ վարորդ էլ ասաց, որ վերադարձել է աշխատանքի։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրինության հետ աշխատանքային քննարկում է եղել՝ Factor TV-ին ասաց քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ հայտարարել էր՝ 32 վարորդ են հեռացրել աշխատանքից։ Գործադուլ անող շուրջ 100 վարորդներից ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց այդ 32-ը․ քաղաքապետը երեկ այս հարցին չպատասխանեց։ Նրա խոսնակը ևս այսօր մեզ հետ զրույցում դժվարացավ բացատրել սկզբունքը։

Վարորդները երեկ ասում էին՝ աշխատանքից ազատել են նրանց, ովքեր տեսախցիկների առաջ խոսել են լրագրողների հետ։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ՝ առավոտյան հայտարարեց Երևանի քաղաքապետարանը։ Իսկ ովքե՞ր են այս պահին փոխարինում ազատված վարորդներին։ Կոստանյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց՝ վարորդների պակաս չկա․ տարվա ընթացքում քաղաքապետարանը մի քանի անգամ հայտարարել է, որ «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող վարորդներ են անհրաժեշտ հունվարից երթուղի դուրս եկող նոր ավտոբուսների համար․ հենց նրանք էլ, այսպես ասած, օգնության են հասել։

Հարց է առաջանում․ եթե վարորդի խնդիր չկար, ապա ինչո՞ւ հենց երեկ չկարգավորեցին ստեղծված իրավիճակը։

Երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որից պարզ է դառնում, որ 61 համարի երթուղու ավտոբուսներից մեկը վարել է Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ՀՈԱԿ-ի աշխատակիցը։ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor TV-ի հետ զրույցում բացատրեց՝ փորձել է այդ կերպ աջակցել Տիգրան Ավինյանին և քաղաքացիներին։

Բեգոյանը վստահեցրեց՝ աշխատակիցն ունեցել է «Դ» կարգի վարորդական իրավունք, որը ՓԲԸ-ին է ներկայացրել, իսկ այսօր արդեն վերադարձել է նախկին աշխատանքին՝ Կանաչապատման ՀՈԱԿ։ Բեգոյանը նաև ասաց, որ աշխատակիցը ոչ թե քաղաքացիներին է տեղափոխել, այլ ավտոբուսը հավաքակայանից մեկ այլ հավաքակայան է հասցրել։

Լուրեր էին տարածվել նաև, որ ԵԱՍՄ հիմնարկի աշխատակիցները ևս երեկ ավտոբուս են վարել․ հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց այսդ տեղեկությունը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հետ երեկ երեկոյան հանդիպել են նաև այն վարորդները, ովքեր արդեն ազատված են եղել աշխատանքից։ Հետաքրքրվել են՝ կվերակագնվե՞ն։ Հայկ Կոստանյանը չբացառեց, որ ազատված վարորդները, հնարավոր է, վերականգնեն աշխատանքը։

Քաղաքային իշխանությունը երեկ վարորդներին սպառնացել էր, որ նրանց գործողությունները քրեաիրավական գնահատականի կարժանանան։ Քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հենց երեկ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն․ այսօր արդեն Դատախազությունն օրենքով սահմանված կարգով ընթացք է տվել փոխքաղաքապետի հաղորդմանը։

Ի դեպ, Տիգրան Ավինյանը երեկ հայտարարել էր՝ անհրաժեշտության դեպքում իրենք կտեղափոխեն մարդկանց։ Ավինյանն առանց «Դ» կարգի վարորդական իրավունքի միկրոավտոբուսով ուղևորներ տեղափոխելու փորձ ունի։ Նախորդ տարի, երբ դեռ փոխքաղաքապետ էր, նա վարել էր Երևանի վերջին «Գազել»-ը, իսկ տեսանյութը հրապարակվել էր քաղաքապետարանի էջում։ Քննադատություններից շուրջ երկու ամիս անց, երբ Ավինյանն արդեն քաղաքապետ էր, տուգանվեց առանց համապատասխան վարորդական իրավունքի «Գազել» վարելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան