Դադարեցնում ենք ռազմավարական գործընկերությունը Վրաստանի հետ. Մեթյու Միլլեր

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնարար սկզբունքները, ինչի արդյունքում ԱՄՆ-ն դադարեցրել է այդ մեխանիզմը,- ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ը Վրաստանի կառավարությանը կոչ է անում վերադառնալ իր եվրատլանտյան ուղուն, թափանցիկորեն հետաքննել խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումները և չեղարկել հավաքների և արտահայտվելու ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները։

«Վրացական երազանքի որոշումը՝ կասեցնել Վրաստանի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը, հակասում է Վրաստանի ժողովրդի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին լիակատար ինտեգրման մասին խոստմանը, որն արձանագրված է Սահմանադրությամբ։ «Վրացական երազանքը»՝ կասեցնելով Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, մերժեց Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի հնարավորությունը և Վրաստանն ավելի խոցելի դարձրեց Կրեմլի առաջ:

Վրաստանի ժողովուրդը աջակցում է Եվրոպային ինտեգրմանը: ԱՄՆ-ը դատապարտում է ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառումը վրացիների նկատմամբ, ովքեր փորձում են օգտվել հավաքների և արտահայտվելու իրենց իրավունքներից, ներառյալ խաղաղ բողոքի ազատությունը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ապահովել, որ բողոքի ակցիաները խաղաղ լինեն։

«Վրացական երազանքի» տարբեր հակաժողովրդավարական գործողությունները խախտել են մեր ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական սկզբունքները, որոնք հիմնված են ընդհանուր արժեքների և պարտավորությունների վրա՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առումով հակակոռուպցիոն ջանքին։ Արդյունքում ԱՄՆ-ը կասեցրեց այս մեխանիզմը։

Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը վերադառնալ իր եվրատլանտյան ուղուն, թափանցիկորեն հետաքննել խորհրդարանական ընտրությունների բոլոր խախտումները և չեղյալ համարել հավաքների և արտահայտվելու ազատությունը սահմանափակող հակաժողովրդավարական օրենքները»,- ասված է հայտարարության մեջ։