Արթուր Պողոսյանը՝ Փաշինյանի հետ հանդիպելու և ՔԿ նախագահ նշանակվելու հավանականության մասին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում չհստակեցրեց, ի վերջո, նշանակվելո՞ւ է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, թե՝ ոչ։ «Այս պահին այլ տեղեկություն չեմ կարող տալ։ Ինչ որ հայտարարվել է, սահմանափակվենք դրանով։ Երբ կլինի նշանակում, դուք կիրազեկվեք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում հաստատել էր, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։

Այս հայտարարությունից հետո մամուլը գրեց, որ Փաշինյանն ու Պողոսյանը հանդիպել են։ «Ես ո՛չ հանդիպումը կարող եմ հաստատել, ո՛չ էլ նշանակման հետ կապված որևէ մեկնաբանություն կարող եմ տալ»,- ասաց նա։

Հարցին՝ քննարկումից հետո ի՞նչ եզրահանգման են եկել, պատասխանեց․ «Ոչ մի բան չեմ կարող ասել եզրահանգման մասով»։ Այսպիսով, Արթուր Պողոսյանը, ըստ էության, հաստատեց, որ Փաշինյանի հետ քննարկում եղել է։

Նշենք, որ ՔԿ նախագահի պաշտոնը թափուր է շուրջ 10 օր, երբ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին՝ հրաժարական ներկայացրեց նաև Քննչական կոմիտեն ղեկավարող Արգիշտի Քյարամյանը։

Նարեկ Կիրակոսյան