«Ռոբերտ Քոչարյանը Yerevan.today-ի հետ կապ չունի»․ կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում երեկվա խուզարկությունից

Լուրեր

13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
Բոլորը

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ վերահաստատեց այն, ինչ ասել էր նախօրեին՝ Ռոբերտ Քոչարյանը իրենց կայքի հետ կապ չունի։

«2014 թվականից Yerevan.today-ը բացելուց ի վեր խմբագրությունը կապել են Հրանուշ Հակոբյանի հետ, քանի որ մենք նույն հարկում էինք, այնուհետև մի հայտնի ընկերության հետ կապեցին, քանի որ մեր լոգոների գույները նույնն էին, այնուհետև մեզ կապեցին Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ մեր և իր գրասենյակները գտնվում են նույն շենքում։ Նորից եմ կրկնում՝ կայքի սեփականատերը հանդիսանում է Վարդան Հովնանյանը, և Ռոբերտ Քոչարյանը մեր կայքի հետ  կապ չունի։ Գուցե մի նամակ գրեք պաշտոնապես այս հարցին պատասխանենք, հարցը փակենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սևակ Հակոբյանը։

Անդրադառնալով կայքերից մեկի այն հոդվածին, ըստ որի, Yerevan.today-ը կապ ունի Ռ․ Քոչարյանի հետ, քանի որ նրա հետ  հարցազրույցներ են տեղադրել իրենց մոտ, Սևակ Հակոբյանը նշեց, որ Ռ․ Քոչարյանը 2 հարցազրույց է ընդամենը տվել իրենց կայքին՝ մեկը 2014 թվականին, իսկ մյուսը՝ գաղտնալսման հրապարակման հաջորդ օրը։

Հարցին՝ մինչ այս կայքի նկատմամբ որևէ վերահսկողություն եղե՞լ է, թե՝ ոչ, և արդյոք հավանական է համարում, որ նման խուզարկություններ լրատվական այլ կայքերում էլ լինեն, Սևակ Հակոբյանը պատասխանեց, որ մինչ այս կայքի վրա ճնշումներ զգացել են միայն անդեմ մարդկանց՝ ֆեյքերի հարձակումների տեսքով: «Ենթադրում եմ, որ այս աղմուկը, որ բարձրացավ, սրանից հետո այլ խմբագրություններում չեն լինի»,- ասաց Հակոբյանը։

Վերջինս նաև նշեց, որ խուզարկությունից հետո խմբագրությունից տարել են իր և աշխատակիցների համակարգիչները, ինչի  արդյունքում խմբագրության աշխատանքը խաթարվել է․ «Մենք արդեն գնել ենք նոր համակարգիչ, չենք սպասել, որ հետ վերադարձնեն և դեռ հարց է, երբ վերադարձնեն ինչ սարքավորումներ կտեղադրեն դրանցում, որ մենք հետո աշխատենք իրենց համար»։

Մանրամասները՝ տեսանյութում: