Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ նիստում ներկայացրել է ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումներն ու սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել

Լուրեր

13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
Բոլորը

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքում գրառում է կատարել, որո տեղեկացրել է, որ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել ու ներկայացրել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։

«Հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվության փոխանցում

Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբերջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ։ Օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։ Բազմիցս ասել եմ եւ չեմ խորշի եւս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք։

Ինչ վերաբերում է հանձնաժողովի օրակարգային հարցերին, ապա օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել եմ Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։ Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնեմ, երբ դրանք կգաղտնազերծվեն»,- գրել է նա: