ԱՄՆ-ում ուկրաինական պատերազմի մասին Պենտագոնի գաղտնի տվյալների հրապարակման մեջ մեղադրվողը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱՄՆ-ում ուկրաինական պատերազմի մասին Պենտագոնի գաղտնի տվյալների հրապարակման մեջ մեղադրվող Ջեք Թեյշեյրային 15 տարվա ազատազրկման են դատապարտել, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով դաշնային դատավորի որոշումը։

Մարտին հայտնի էր դարձել, որ Ազգային գվարդիայի զինվորը գործարք է կնքել հետաքննության հետ և իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի վեց հատկանիշով, այդ թվում՝ գիտակցաբար ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկատվություն պահելու և փոխանցելու: Փոխարենը, դատախազները համաձայնել են Թեյշեյրային լրտեսության  մեղադրանք չներկայացնել, որը կսպառնար ցմահ ազատազրկմամբ։

Պենտագոնի փաստաթղթերի արտահոսքի մասին լայնորեն հայտնի դարձավ 2023 թվականի ապրիլի սկզբին, երբ մի քանի ռուսական տելեգրամյան ալիքներ միաժամանակ տարածեցին ուկրաինական պատերազմի մասին տեղեկություններով ֆայլեր։

Փաստաթղթերի մի մասը, ըստ Bellingcat-ի, նվիրված էր Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, մյուս մասում մանրամասն վերլուծություն կար Հարավչինական ծովում բրիտանական հնարավոր քաղաքականության և Եմենում հութիների գործունեության մասին: Մեկ այլ փաստաթղթում էլ ասվում էր, որ իսրայելական «Մոսադ»-ը խրախուսում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի դեմ բողոքի ցույցերը: Այս մասին ԱՄՆ-ն իմացել է Իսրայելում ռադիոտեխնիկայի միջոցով հետախուզության շնորհիվ։

Թեյշեյրան ձերբակալվել էր անցյալ տարվա ապրիլին գաղտնի փաստաթղթերի արտահոսքին առնչություն ունենալու կասկածանքով։ Նա գաղտնի տեղեկություններով սկսել է կիսվել 2022 թվականին՝ Discord հարթակում մասնավոր չաթում։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի