Ալիևը հայտարարել է, թե COP29-ը բոյկոտելու ջանքերը ձախողվել են

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

«Հենց Ադրբեջանը ընտրվեց որպես COP29-ը հյուրընկալող, այն դարձավ թիրախ։ Եվ սա լավ կազմակերպված, լավ համակարգված զրպարտչական արշավ էր մեր երկրի դեմ»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Բաքվում COP29-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ։

«Ցավոք, երկակի ստանդարտները, այլ երկրներին սովորեցնելու սովորությունը և քաղաքական կեղծավորությունը դարձել են արևմտյան որոշ երկրներում քաղաքական գործիչների, պետության կողմից վերահսկվող ՀԿ-ների և լրատվամիջոցների կողմից կեղծ լուրեր արտադրելու հաստատված գործելաոճը»,-ասել է Ալիևը։ Ըստ նրա՝ տարվա ընթացքում այդ ուժերը ջանքեր են գործադրել բոյկոտելու Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովը։

«Իմ ուղերձն ուղղված է այն շրջանակներին, որոնք արդեն մոտ մեկ տարի է, ինչ քարոզում են բոյկոտը։ Նրանք օգտագործում են իրենց հասանելիք բոլոր միջոցները Բաքվում COP29-ի դեմ բոյկոտի արշավ իրականացնելու համար։ Նրանց համար վատ լուրեր ունեմ՝ 72 հազար գրանցված մասնակից ունենք 196 երկրից։ Նրանց թվում են 80 նախագահներ, փոխնախագահներ և վարչապետներ։ Այսպիսով, աշխարհը հավաքվել է Բաքվում, և մենք աշխարհին ասում ենք՝ «Բարի գալուստ Ադրբեջան»-հայտարարել է Ալիևը։

Հավելենք, որ  Բաքվում ընթացող կլիմայական համաժողովը իր ծավալներով զիջում է նախորդ տարի Դուբայում անցկացվածին։ Աշխարհի առանցքային տերությունների ղեկավարները չեն մասնակցում համաժողովին։ Օրինակ՝ G7-ի երկրերից՝ մասնակցում են միայն Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի վարչապետները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի