Մասիսի քաղաքապետը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց
Հասարակություն
17.09.2018 | 16:57Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Մեղադրոող կողմը որևէ փաստարկ չկարողացավ ներկայացնել: Այն հնարավոր կլիներ ներկայացնել, եթե լիներ, ուստի Դավիթ Համբարձումյանը ազատ արձակվեց 5 մլն դրավի դիմաց»,- նշեց պաշտպանը։
Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի (զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու) հատկանիշներով: