Տեսնում ենք շանս՝ մոտարկելու խաղաղության պայմանագրի շուրջ երկու կողմերի տարբերվող տեսակետները. ԱԳ փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու հետ կապված դեռևս որոշում չկա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Վստահաբար, այն պահին, երբ լինի որոշում, մենք պատշաճ կերպով կտեղեկացնենք, թե արդյո՞ք մասնակցում ենք, ի վերջո, վերջնական որոշում կա՞ մասնակցելու կամ չմասնակցելու և ի՞նչ մակարդակով կմասնակցենք»,- նշեց նա։

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ գերիների խնդրի հասցեագրումը շատ կարևոր է, և ԱԳՆ-ն նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում, որ բոլոր հայ ռազմագերիները և այլ պահվող անձինք վերադառնան Հայաստան։

Հարցին՝ այս պահին COP29-ի համատեքստում գերիների վերադարձի, խաղաղության հետ կապված քննարկումներ կա՞ն Բաքվի հետ՝ Կոստանյանը պատասխանեց, թե պետք է դատել ընդհանուր բանակցային դինամիկայից։

«Բնականաբար, կան խողովակներ, որոնցով ընթանում են շփումները, այդ թվում՝ նաև 11-րդ ադրբեջանական խմբագրումը ստացանք վերջերս և դիտարկում ենք»,- ասաց նա։

Խաղաղության պայմանագրի շուրջ դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց, նրա խոսքով, հայկական կողմը տեսնում է հնարավորություն՝ տեսակետները մոտարկելու։

«Հայաստանի Հանրապետությունը շարունակում է շահագրգռված լինել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ու կարծում ենք՝ դրական հաղորդագրություններն են, որ օգնում են այս գործընթացին, ինչպես նաև երկու պետությունների հանրություններին նախապատրաստելը»,- ասաց Վահան Կոստանյանը։

Մանրամասները` տեսանյութում։