Մեսրոպ Մեսրոպյանն առաջադրվեց ՀԾԿՀ նախագահի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:16
Մենք սովոր ենք ճնշումներին. դատավոր Կարապետ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:05
Ռաֆայել Նադալը կարող է դառնալ «Ռեալի» նախագահը
06.11.2026 | 17:54
ՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում, իշխանության խնդրանքով Սամվել Կարապետյանն այն գնեց. Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանն առաջարկեց Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը։

Մեսրոպյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց վստահության համար.

«Հավաստիացնում եմ, որ Ազգային ժողովի կողմից հավանության արժանանալուց հետո և այդ պաշտոնում նշանակվելու դեպքում, իմ ամբողջ մասնագիտական գիտելիքները և աշխատանքային փորձը ներդնելու եմ հանձնաժողովի բնականոն աշխատանքը կազմակերպելու, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու համար»:

Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց, թե վերջին շրջանի ակտուալ խնդիրների հետ կապված պոտենցիալ լուծումների մասով Մեսրոպ Մեսրոպյանն ի՞նչ կարծիք ունի:

«Նկատի ունեմ՝ երկու կարևորագույն հարցը, որոնք պարբերաբար քննարկվում են նաև հանրային տիրույթում: Այսինքն՝ հանձնաժողովի սուբյեկտ հանդիսացող կառույցների կողմից գնումների գործընթացի կազմակերպումն է, և նաև որակի խնդիրը, որովհետև իրականության մեջ կա կարծիք, որ այն ֆունկցիոնալ դիզայնը, որ այսօր գոյություն ունի, բավարար չի, որպեսզի որակ ապահովելու գործառույթը լիարժեք իրականացվի, նաև գնումների գործընթացը բավարար թափանցիկ լինի: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ է անհրաժեշտ անել»,- մանրամասնեց փոխվարչապետը:

Մեսրոպյանը նշեց՝ որակի ցուցանիշները բարձրացնելու հետ կապված, իր կարծիքով, անելիք կա կատարված ներդրումների արդյունավետությունը հասկանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։