Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կտրուկ կրճատել են ռուսական ածխի գնման ծավալները

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան, որոնք ԵՄ էմբարգոյից հետո դարձել են ռուսական ածխի ամենախոշոր գնորդները, տարեսկզբից կտրուկ նվազեցրել են Ռուսաստանից գնման ծավալները։ «Վեդոմոստի»-ին այս մասին հայտնել են Էներգետիկայի նախարարության վիճակագրությանը ծանոթ երկու աղբյուրներ։

Նրանց համաձայն՝ 2024 թվականի հունվար-սեպտեմբերին Չինաստան արտահանումը տարեկան կտրվածքով կրճատվել է 9,5%-ով՝ հասնելով 53,7 մլն տոննայի, Հնդկաստան արտահանումը՝ 23%-ով՝ մինչև 20,1 մլն տոննա, իսկ դեպի Թուրքիա՝ 35%-ով՝ մինչև 15,3 միլիոն տոննա։ Զգալիորեն նվազել է նաև արտահանումը դեպի Հարավային Կորեա (տարեկան 1,6 անգամ՝ մինչև 5 մլն տոննա) և Ճապոնիա (9,3 անգամ՝ մինչև 385,600 տոննա):

Ռուսական ածխի առաքումները ԱՄԷ ինը ամիսների ընթացքում, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 20 տոկոսով՝ մինչև 3,1 միլիոն տոննա։

Ընդ որում, արտահանումը զգալիորեն աճել է դեպի Վիետնամ (4,7 անգամ՝ մինչև 1,1 մլն տոննա) և Հոնկոնգ (10%-ով՝ մինչև 10,4 մլն տոննա)։

Հարևան երկրներից Բելառուսն ավելացրել է ածխի ներմուծումը Ռուսաստանից՝ 17 անգամ՝ հասցնելով 5,7 մլն տոննայի, Ղազախստան առաքումներն աճել են 33%-ով՝ մինչև 452,900 տոննա, և Աբխազիա՝ 3,4 անգամ։

Ռուսաստանից ածխի ընդհանուր արտահանումը հունվար-սեպտեմբերին տարեկան կտրվածքով կրճատվել է 14%-ով և կազմել 132,5 մլն տոննա։ Ջերմային ածխի արտահանումը կազմել է 108,3 մլն տոննա, ինչը 17%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի