Պահանջում ենք, որ COP 29 ը հյուրընկալի բարոյական, անբասիր հետագիծ ունեցող երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանում այսօր բողոքի ակցիա էր իրականացվում հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով։ Մասնակիցները նախ հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, ապա երթով շարժվել դեպի ԱԳՆ և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ համանախագահ երկրների դեսպանատներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ են հանձնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Իսկ ԱԳՆ-ի մոտ պահանջել, որ որ արտգործնախարարությունը COP29-ին ընդհառաջ պահանջի Բաքվում ապօրինի պահվող հայերի վերադարձը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը հայտարարեց, որ պահանջում են COP 29-ը հյուրընկալի մի երկիր, որն իրապես բարոյական արժանիքներ, քաղաքական անբասիր, անբիծ հետագիծ ունի մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարական արժեքների պաշտպանության հարցում։

«Պահանջում ենք, որ ժողովրդավար երկրների առաջնորդները մասնակիցը չդառնան, հրաժարվեն Ադրբեջանի արյունալի պատմության հետագծի մաքրագործումից։ Իսկ Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիները և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասաց Կրպեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։