Գորշ գոտիներ և հիբրիդային պատերազմներ․ երկօրյա աշխատաժողովում քննարկվում են դիմակայունության աստիճանի բարձրացման հնարավորությունները

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտը և լեհական The Opportunity”-Institute for Foreign Affairs վերլուծական կենտրոնը մեկնարկել են երկօրյա աշխատաժողով՝ նվիրված գորշ գոտիներին (Grey Zones), ինչպես նաև՝ հիբրիդային պատերազմների (Hybrid Warfare) ժամանակաշրջանում պետական և ոչ-պետական կառույցների դիմակայունության աստիճանի բարձրացման հնարավորությունների ուսումնասիրմանը:

ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության (Science for Peace and Security) ծրագրի աջակցությամբ իրականացվող միջոցառմանը մասնակցում է ավելի քան 20 փորձագետ Հայաստանից, Շվեյցարիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Լիտվայից, Բուլղարիայից, Ռումինիայից և ԱՄՆ-ից՝ հիբրիդային պատերազմների մարտահրավերներին դիմակայելու համար:

Աշխատաժողովի աշխատանքներն կենտրոնացած էին գորշ գոտիների և հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ ընկալումների խորացման վրա: Քննարկումները ընդգծեցին գորշ գոտիների ոչ միանշանակ բնույթն արդյունավետորեն սահմանելու, հիբրիդային սպառնալիքների առանձնահատկությունները հասկանալու, ինչպես նաև՝ դասական և ոչ դասական մարտավարությունների համատեղումը վերլուծելու անհրաժեշտությունը:

Հիմնական քննարկումները նվիրված էին հիբրիդային սպառնալիքներին և տարածաշրջանային կայունության մարտահրավերներին, ինչպես նաև՝ Եվրոպայի և այլ տարածաշրջանների, այդ թվում՝ Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Հայաստանի անվտանգության վրա հիբրիդային սպառնալիքների հետևանքներին՝ ընդգծելով նաև դրանց ազդեցությունը տարածաշրջանային կայունության վրա: Փորձագետներն անդրադարձ կատարեցին գորշ գոտիների դերին և ազդեցությանը ժամանակակից անվտանգային դինամիկայի ձևավորման վրա և քննարկեցին նման սպառնալիքների փոփոխվող և աճող բնույթը:

Անդրադարձ եղավ հիբրիդային պատերազմներին, դրանց տեսակներին և ժողովրդավարական կայունությունը: Մասնակիցները քննարկեցին, թե ինչպես են ապատեղեկատվությունը, քարոզչությունը և ռազմավարական պատումներն օգտագործվում՝ որպես հիբրիդային պատերազմների գործիքակազմ: Աշխատաժողովի մասնակիցներն անդրադարձան նաև կեղծ լուրերի, ապատեղեկատվության և դավադրության տեսությունների աճող տարածմանը և ընդգծեցին այն մարտահրավերներն ու խոցելիությունները, որոնց բախվում են ժողովրդավարությունները այս մարտավարություններին արձագանքելու ժամանակ:

ՆԱՏՕ-ի այս աշխատաժողովը կոչված է ծառաելու որպես հարթակ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների, ինչպիսիք են Լեհաստանն ու Հայաստանը, համագործակցությունը խթանելու և գործընկերային հարաբերությունների ամրապնդման համար: Նպատակն է աջակցել պետական և ոչ պետական տարբեր հաստատություններում դիմակայունության աստիճանի բարձրացմանը և հնարավորություն տալով ընդհանուր պատկերացում ստեղծել հիբրիդային սպառնալիքների և դրանց գլոբալ և տարածաշրջանային հետևանքների վերաբերյալ: Ստացված գիտելիքները՝ փորձագետների միջև ինտերակտիվ քննարկումներին զուգահեռ, նպաստում են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև ինստիտուցիոնալ և ակադեմիական հարաբերությունների խորացմանը: