Վահե Հովհաննիսյանի հետ փոխկապակցված հյուրատանը նախարարության միջոցառումը կազմակերպելը «շահերի բախում» չէ՞

Լուրեր

21.11.2024 | 17:10
Վրաստանի խորհրդարանը կգումարվի՝ չնայած Զուրաբիշվիլիի կողմից ՍԴ ներկայացված հայցին․ Պապուաշվիլի
21.11.2024 | 17:00
Մոսկվայի քաղաքապետարանն՝ ընդդեմ Լևոն Քոչարյանի․ Արբիտրաժային դատարանը սնանկության գործ է քննում
21.11.2024 | 16:52
ՌԴ-ից արձակված միջամայրցամաքային բալիստիկ հրթիռը միջուկային լիցք չի կրել․ AFP
21.11.2024 | 16:40
14 ուսուցիչ այցելել է Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն
21.11.2024 | 16:29
Զախարովային հեռախոսազանգով հրահանգում են չխոսել Դնեպրին բալիստիկ հրթիռով հարվածից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 16:16
Իսլանդիայում հրաբխի ժայթքումից հետո տարհանվել է Գրինդավիկ քաղաքը
21.11.2024 | 16:04
Factor TV-ի անդրադարձից հետո շրջակա միջավայրի նախարարությունը կայքից հեռացրել է «10 մլն ծառ» ծրագրին վերաբերող բաժինը 
21.11.2024 | 15:55
«Գազ էլեկտրաէներգիայի դիմաց». կիրականացվի «Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցում» ծրագիրը
21.11.2024 | 15:51
Ադրբեջանի կառավարությունը փոխել է ՀՕՊ համակարգերի կիրառման կանոնները
21.11.2024 | 15:41
Քաղաքացու որովայնից դուրս է բերվել 1 կգ 620 գ փաթեթավորված «կոկաին»․ ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլարի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
21.11.2024 | 15:39
Հավաքին մասնակցելու համար անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
21.11.2024 | 15:26
Իվանիշվիլին Կոբախիձեին առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում
21.11.2024 | 15:19
Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր
21.11.2024 | 15:15
Ուսանողների անգլերենի իմացության հարցը խնդիր է․ նախարարն այցելել է Picsart Academy
21.11.2024 | 15:04
ՀՀ-ն մտադիր է Հնդկաստանից 78 АTAGS գնել․ Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ֆինանսների նախարարության միջոցառումը նախարար Վահե Հովհաննիսյանի հետ փոխկապակցված «Վարդենի» հյուրատանը կազմակերպելը «շահերի բախման կարգավորումների առերևույթ խախտման հիմքեր» չի պարունակում։ Նման եզրահանգման է եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

ԿԿՀ-ն ուսումնասիրել է Factor.am-ի «Վահե Հովհաննիսյանը թաքցնում է իր հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքն ու իր ստացած եկամուտները» հրապարակումը և արձանագրել, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների համար սույն թվականի հուլիսի 27-ին կազմակերպվել են թիմակառուցողության խաղ-վարժանքներ: Դրանք անցկացվել են Հրազդան քաղաքում գործող «Վարդենի» հյուրատանը: Նախարարությունն իր կարիքների համար թիմակառուցողության կազմակերպման և անցկացման ծառայության ձեռքբերման նպատակով կազմակերպված ՄԱԾՁԲ-24/54 ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում պայմանագիր է կնքել «Սամվել Աղաջանյան» Ա/Ձ-ի հետ: Պայմանագրով Ս. Աղաջանյանը պարտավորվել է կազմակերպել խաղեր առնվազն 210 մասնակցի համար՝ 3 ժամ տևողությամբ: Նախարարությունն իր կարիքների համար միջոցառումների կազմակերպման հետ կապված վարձակալության ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ ՄԱԾՁԲ-24/57 ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում 2024 թվականի հուլիսի 31-ին կնքել է պայմանագիր նաև «Անուշ Բադալյան Թովմասի» Ա/Ձ-ի հետ:

Վահե Հովհաննիսյանը թաքցնում է իր հյուրատան և նախարարության միջև կատարված գործարքն ու իր ստացած եկամուտները

Ֆինանսների նախարարությունից ԿԿՀ-ին հայտնել են, որ «Վարդենի» հյուրատանն անցկացվել է արտագնա աշխատանքային միջոցառում՝ նվիրված ՀՀ ֆինանսների նախարարության 106-ամյակին, որի շրջանակներում ներկայացվել են ՀՀ ֆինանսների նախարարության ռազմավարական նշանակության մի շարք հարցեր, քննարկվել են հետագա անելիքները և ամփոփվել կատարված աշխատանքները, ինչպես նաև իրականացվել են թիմակառուցողական խաղ-վարժանքներ: Միաժամանակ, հայտնել են, որ միջոցառումն իրականացվել է ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ՝ «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ» կազմակերպության օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի» ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ:

ԿԿՀ-ից Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հանձնաժողովը «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամից պարզել է, որ վերջինս համաֆինանսավորվել է ֆինանսների նախարարության աշխատակազմի կարողությունների զարգացման համար կազմակերպված միջոցառումը՝ տարածքի վարձակալության և մասնակիցների համար սուրճի և ճաշի ապահովման համար, իսկ մնացած բոլոր անհրաժեշտ ծախսերն իրականացվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

«Միջոցառման անցկացման վայրի ընտրության համար դիտարկելով տարբեր հյուրատներ և հյուրանոցներ Հայաստանի մի քանի մարզերում, դրանց հեռավորությունը Երևան քաղաքից, բաց և փակ տարածքների տրամադրման հնարավորությունը, շուրջ 200 անձ ընդունելու համար նախատեսված տարածքի առկայության անհրաժեշտությունը, տարածքի հարմարությունը թիմի զարգացման վարժանքներ իրականացնելու համար, նշված օրը հյուրանոցների ծանրաբեռնվածությունը, այլ հյուրերի առկայությունը և այլն, ինչպես նաև հաշվի առնելով միջոցառման շահառու հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարության հետ խորհրդակցությունների արդյունքները` «Լոռե Թրավել» ՍՊԸ-ն, Հիմնադրամի հետ կնքված պայմանագրի հիման վրա, միջոցառումը կազմակերպել է «Վարդենի» հյուրատանը,- նշել են ԿԿՀ-ից և հավելել,- Հանձնաժողովը, քննարկելով մեդիա հրապարակման առարկան ՀՀ ֆինանսների նախարարի շահերի բախման կարգավորումների համատեքստում, հաշվի առնելով ստացված պարզաբանումները, միջոցառման կազմակերպման ու անցկացման ընթացակարգը, տարածքի ընտրության համար որոշակի չափանիշների առկայության առնչությամբ Հիմնադրամի ներկայացրած տեղեկությունները, շահերի բախման կարգավորումների առերևույթ խախտման հիմքեր չի արձանագրել»:

Ուշագրավ է, որ այսօր Վահե Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ինքն է ուղղորդել, որ նախարարությունը միջոցառումը կազմակերպի «Վարդենի» հյուրատանը, որի տնօրեն Գրիգոր Խաչինյանն իր ընկերն է, իսկ հյուրատունն էլ վարձակալել է իրեն պատկանող ամառանոցը։ «Այո՛, ես եմ ուղղորդել»,- ասել է Հովհաննիսյանը։

Գայանե Խաչատրյան