«Չե՛ս ծնվի, որովհետև աղջիկ ես». ՀՀ-ում սելեկտիվ աբորտների մտահոգիչ թվերն ու պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Բոլորը

Չորս աղջիկների մայր Լիանա Եղիազարյանի գերծանրաբեռնված օրվա ամենադրական պահերից մեկը դպրոցական աղջիկների դիմավորման փոքրիկ արարողությունն է։ Բազմազավակ Լիանայի՝ մրցավազք հիշեցնող օրվա նախապատրաստույթունները սկսվում են դեռ նախորդ երեկոյից։ 

Լիանան հաճախ է իր մասին լսում «հերոս մայրիկ» արտահայտությունը։ Բայց դա ոչ այնքան 4 երեխա ունենալուն է վերաբերում, այլ, ավելի շատ, 4 աղջիկ երեխայի մայր լինելու փաստին։ Իրար հետ գրեթե միշտ լեզու գտնող 4 քույրիկները 5-րդ քույրիկի մասին են երազում։ Լիանայի խոսքով՝ ամուսնու կամ ծնողների կողմից երբեք ակնարկ չի եղել, թե տղա երեխայի պակաս կա ընտանիքում կամ ափսոսանք, որ բոլոր 4 երեխաներն աղջիկ են։

Եվ մինչև Լիանան լայն ժպիտով է խոսում և պատմում իր բազմանդամ ընտանիքի մասին, զուգահեռ իրականությունում, ցավոք, պատկերն այսքան լուսավոր չէ։

Օրեր առաջ սելեկտիվ աբորտների ցավալի վիճակագրության անդրադարձ կատարվեց ամենաբարձր մակարդակով՝ խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի մտահոգությանն արձագանքեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ տխուր վիճակագրություն ներկայացնելով։

Հայաստանում հղիության ընդհատումները, առանց որևէ սահմանափակման, օրենքով թույլատրելի են համարվում մինչև 12 շաբաթականը, իսկ դրանից հետո՝ 12-22 շաբաթականում, օրինական են համարվում միայն բժշկական կամ սոցիալական ցուցում լինելու դեպքում։ Սեռով պայմանավորված հղիության ընդհատումներն անօրինական են, սակայն դա չի խանգարում, որ ՀՀ-ում այսօր աղջիկ-տղա բնական համամասնությունը խախտված լինի։

Երեք տարի առաջ ՀՀ-ում գրանցվեց վերջին տասնամյակների ամենաբարենպաստ ցուցանիշը։ Չնայած դրան՝ թիվը բավականին հեռու է նորմայի սահմաններում համարվելուց։

«Տոհմը շարունակում են որդիները», «տղաները հայրենիքի պաշտպաններն են», «որդիներն ունեցվածքի ժառանգորդներ են», «ամուսնանալուց հետո դուստրն այլևս քոնը չէ»․ սրանք թևավոր դարձած խոսքերի մի մասն են միայն, որոնցով հաճախ փորձում են արդարացնել սեռով պայմանավորված հղիության ընդհատումները։ Այս կարծրատիպերին անդրադարձ կա ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում։

Հայաստանում տղաների ծնունդին ամենաշատը նախապատվություն են տալիս Գեղարքունիքի մարզում։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից 2022 թվականին իրականացրած հետազոտության շրջանակում պարզվել է, որ այս մարզից հարցման մասնակիցների 33%-ը նշել է՝ իրենց ընտանիքում նախապատվությունը տալիս են տղաներին։ Իսկ որո՞նք են հիմնական պատճառները։ Ոչ թե մեկ կամ մի քանի, այլ մի քանի տասնյակ դեպք է մատնանշում իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, երբ կինը դիմել է Կանանց աջակցման կենտրոն՝ նշելով, որ ընտանիքում իրեն ստիպում կամ ստիպել են ընդհատել հղիությունը, քանի որ պարզվել է՝ երեխան աղջիկ է։

Ըստ 2021 թվականի Գենդերային խզման գլոբալ զեկույցի՝ տարածաշրջանում Հայաստանի գենդերային խզման ցուցանիշն ամենաբարձրն է․ 153 երկրների մեջ Հայաստանը 98-րդ տեղում է, Վրաստանը՝ 74-րդ, իսկ Ադրբեջանը՝ 94-րդ։ Պատկերը բարելավելու համար պետք է սկսել հասարակության մտածողության փոփոխությունից։

Եվ մինչև պատկան մարմինները և հասարակական կազմակերպությունները փորձում են հանրության շրջանում կարծրատիպերը և նահապետական բարքերը փոքր-ինչ մեղմել, զուգահեռ իրականությունում՝ սոցցանցերում, կանանց և մայրիկների խմբերում անանուն գրառումներում կանայք շարունակում են հետաքրքրվել, թե ինչպե՞ս տղա երեխա պլանավորել, հաշվարկով հղիանալ՝ ցանկալի սեռի երեխա ունենալու համար, շատ հաճախ էլ խորհուրդներ խնդրում, թե ինչպես դիմակայել ընտանիքի և ամուսնու ճնշումներին, որոնք ստիպում են հղիության արհեստական ընդհատում կատարել մեկ պատճառով՝ երեխան աղջիկ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան