Մեքենան վնասելու պատճառը հողամաս ընտանի կենդանիների մտնելն էր

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացինով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ «ոմն մեկը» նույն փողոցում` հարևանությամբ հողամաս ունի, իսկ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ ծագած վեճի թեման ընտանի կենդանիների հողամաս մտնելն էր:

Աշտարակի համայնքային ոստիկանները մեքենան վնասողին հայտնաբերել են իր բնակության վայրում: 36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին: Ըստ տուժողի` պատճառված վնասը 600 հազար դրամի է: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են: