Հայաստանում ամբողջական ժողովրդավարություն ունենալու հիմքը տեղական մակարդակում ժողովրդավարության բարձրացումն է. Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵԽ պատվիրակությանը

Լուրեր

16.03.2026 | 16:11
Իսրայելը հայտնում է Թեհրանին, Շիրազին և Թավրիզին լայնածավալ հարվածների մասին
16.03.2026 | 16:09
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
16.03.2026 | 16:03
Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթերը հետաձգվել են
16.03.2026 | 15:55
ԱՊԼ-ի ակումբի համասեփականատերն արժանացել է «Օսկարի»
16.03.2026 | 15:46
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումը Հորմուզի նեղուցում տարանցման վերականգնման հարցում
16.03.2026 | 15:38
Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստին ծափողջյուններով են դիմարել դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 15:30
Ղազախստանում հանրաքվեի արդյունքներով՝ ընտրողների 87,15%-ը կողմ է քվեարկել նոր Սահմանադրությանը
16.03.2026 | 15:24
Հնդկաստանի ԱԳ նախարարը ՀՀ-ին շնորհակալություն է հայտնել Իրանից իր քաղաքացիների տարհանմանը նպաստելու համար
16.03.2026 | 15:19
Անաստասիա Բաղիյանը երրորդ ոսկե մեդալն է նվաճել Պարալիմպիկ խաղերում
16.03.2026 | 15:10
1-ամյա երեխային ծեծելու գործով վարույթ է նախաձեռնվել // Երևան-Դուբայ չվերթները հետաձգվել են․ ԼՈՒՐԵՐ
16.03.2026 | 15:01
Պեսկովը՝ Մոջթաբա Խամենեիին Մոսկվայում հոսպիտալացնելու լուրերի մասին
16.03.2026 | 14:52
Սթարմերը մերժել է Թրամփին՝ բրիտանական ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց. Ֆրանսիան, Գերմանիան և Հարավային Կորեան նույնպես պատրաստ չեն
16.03.2026 | 14:45
Հաշմանդամների կենսական դերը ֆուտբոլում․ «Արարատը» միացել է AccessibAll week of action-ին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.03.2026 | 14:39
Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է. այն կքննարկվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում և վարչությունում
16.03.2026 | 14:26
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը 2-րդն է ԵԱ-ի թիմային պայքարում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության արտաքին հարաբերությունների վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Մարչենկովը, ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Լորետա Վիոյուն, ԵԽ հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Տաթևիկ Դավթյանը և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ Սուսաննա Ադամյանը. տեղեկացնում են նախարարության լրատվական վարչությունից:

Ողջունելով հյուրերին՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև առկա հարաբերությունների մակարդակը և ընդգծել, որ հայկական կողմը շահագրգռված է լավագույնս օգտագործել տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության ներուժը։ Նախարարը կոնգրեսի պատվիրակներին մանրամասն ներկայացրել է տարածքային և տեղական կառավարման վերաբերյալ ներկա իշխանությունների պատկերացումներն ու զարգացման տեսլականը, և նշել․«Հայաստանում ամբողջական ժողովրդավարություն ունենալու հիմքը տեղական մակարդակում ժողովրդավարության բարձրացումն  ու ինքնուրույնության աճն է։ Պետական կառավարման համակարգ-ՏԻՄ կապն ավելի դյուրին կդառնա, երբ ՀՀ-ում ավարտված կլինեն վարչատարածքային բարեփոխումները, ինչի նպատակով առաջիկայում նախատեսվում են տարածքային կառավարման հարթությունից որոշակի լիազորությունների պատվիրակում համայնքներին»։

Անդրադառնալով համայնքների խոշորացման գործընթացին՝ նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ ոլորտի քաղաքականության պատասխանատուների կողմից որոշվել է գործընթացն առկախել մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Նախարարը որոշումը պայմանավորել է նախկինում կատարված բարեփոխումների ընթացում արձանագրված բացթողումներից հնարավորինս զերծ մնալու, դրական և բացասական կողմերը վերլուծելու անհրաժեշտությամբ։  Սուրեն Պապիկյանը հատուկ շնորհակալություն է հայտնել GIZ-ին, UNDP-ին, Շվեյցարական զարգացման գործակալությանը Հայաստանի համայնքների կարողությունների զարգացման և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալացման գործում ցուցաբերած մեծ աջակցության համար։

Իր հերթին ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը ԵԽ-ի կարևոր գործընկերներից է, և Խորհուրդը պատրաստակամ է այսուհետ ևս օժանդակել երկրում ծավալվող ժողովրդավարության կոնսոլիդացիայի գործընթացին։ Անդրեաս Կիֆերն ափսոսանք է հայտնել ԵԽ-ի կողմից Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին ռեսուրսների սղության պատճառով դիտորդական առաքելություն չիրականացնելու առնչությամբ և դա բացառապես պայմանավորել նույն ժամանակահատվածում Բոսնիա-Հերցեգովինայում անցկացվող ընտրությունները դիտարկելու հրավերն ավելի վաղ ընդունելու հանգամանքով։

Նախարար Սուրեն Պապիկյանը, կարևորելով  ԵԽ մոնիթորինգային գործառույթները, հույս է հայտնել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԵԽ դիտորդական առաքելությունը կցուցաբերի իր ակտիվ մասնակցությունը:  Ամփոփելով նախարարը համոզմունք է հայտնել, որ տարածքային և տեղական մակարդակների տարբեր ոլորտներում ԵԽ-ի և ՀՀ-ի համագործակցության ողջ ներուժը լավագույնս օգտագործելու միջոցով առաջիկայում հնարավոր կլինի բարեհաջող ավարտին հասցնել սկսված վարչատարածքային բարեփոխումները և տեղերում ունենալ մասնակցային ժողովրդավարության վրա հիմնված ինքնուրույն համայնքներ։