ԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը ՀՀ քաղաքացիների համար. Մարագոս

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Եվրամիությունը ջանում է կյանքի կոչել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման գործընթացը, որն այժմ տեխնիկական աշխատանքների փուլում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Մեկ ամիս առաջ Երևանում ազդարարվեց գործընթացի մեկնարկը, և հիմա պետք է աշխատենք, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն: Այս ուղղությամբ կատարվում է տեխնիկական աշխատանք: Այս ամենը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նպաստելու է Հայաստանի դիմակայունության աճին, տնտեսական զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային կապերի հաստատմանը, խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը: Հատկապես վիզաների ազատականացումը շատ դրական ազդեցություն է ունենալու մարդկանց միջև կապերի զարգացման և հաստատման իմաստով»,- նշեց Մարագոսը:

Նա հիշեցրեց, որ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, խաղաղության հաստատման, Հայաստանի և տարածաշրջանի զարգացումն ու բարեկեցությունն ապահովելու համատեղ հանձնառության վրա, ինչպես նաև միտված է միջազգային կարգուկանոնի հետ կապված այն հիմունքների վերականգնմանը, որոնք այսօր լուրջ հարվածներ են կրում:

«Կարևոր է ներգրավել բոլոր առկա ռեսուրսները, որպեսզի կարողանանք իրականություն դարձնել և կյանքի կոչել այս տեսլականը: Դրա համար, գուցե, տարիներ պահանջվեն, բայց, երբ կա հստակ տեսլական, միասին կհասնենք հաջողության»,- եզրափակեց նա: