Իլոն Մասկը ներկայացրել է Cybercab անօդաչու տաքսին և Robovan ավտոբուսը

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ամերիկյան Tesla ընկերության սեփականատեր Իլոն Մասկը ներկայացրել է Cybercab անօդաչու երկտեղանոց տաքսին և Robovan անօդաչու միկրոավտոբուսը։ Cybercab-ը նախատեսվում է զանգվածային արտադրության մեջ մտցնել 2026 թվականին։ Միլիարդատերն այս մասին ասել է Լոս Անջելեսում Warner Bros. Hollywood Studios-ում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Cybercab մեքենան չունի ղեկ կամ ոտնակ, իսկ դռները բացվում են դեպի վեր: Դրա գինը կկազմի 30 հազար դոլարից պակաս։ Արդեն արտադրվել է 50 Cybercab տաքսի։

Մասկը խոստացել է, որ անօդաչու մեքենաները կդառնան «փոքր հարմարավետ սրահներ», մինչդեռ դրանց անվտանգությունը 10-20 անգամ ավելի բարձր կլինի, քան վարորդով աշխատող մեքենաներինը։

«Դուք նստում եք հարմարավետ փոքր սրահում ու կարող ենք անել՝ ինչ ուզում եք, իսկ երբ դուրս եք գալիս, արդեն նշանակակետում եք»,- ասել է Իլոն Մասկը։

Իր ֆուտուրիստական ​​դիզայնի պատճառով Robovan միկրոավտոբուսը ԶԼՄ-ներում անվանվել է «անիվների վրա տոստեր»: Այն տեղավորում է մինչև 20 մարդու և կարող է օգտագործվել նաև ապրանքներ տեղափոխելու համար։ Արտադրության ժամանակացույցի մասին մանրամասներ շնորհանդեսին չեն հաղորդվել։

Չժանգոտվող պողպատից կորպուսով երկու մեքենաներն էլ չունեն լիցքավորման կետ և կլիցքավորվեն ինդուկտիվ, այսինքն՝ առանց մալուխի, հատուկ հարթակներում։

Իլոն Մասկը նաև ասել է, որ սովորական էլեկտրական Tesla-ի 3 և Y մոդելները 2025 թվականին կդառնան լիովին ինքնավար և այդ ռեժիմով կարելի է վարել Տեխասի և Կալիֆորնիայի ճանապարհներին, որտեղ դա թույլատրված է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի