Բելառուսում ձերբակալել են կնոջը, ում տան տեսախցիկները նկարել էին «Շահեդ»-ի անկումը

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բելառուսի անվտանգության ուժերը ձերբակալել են Գոմելի շրջանի Կալինկովիչի քաղաքի մի բնակչի՝ «ծայրահեղական» ռեսուրսների հետ համագործակցելու կասկածանքով։ Նրա տան տեսախցիկը ֆիքսել է «Շահեդ» անօդաչու թռչող սարքի անկումը, որը Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինային հարվածելու համար, փոխանցում է Current Time-ը։

Բելառուսի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ «տեղեկատվություն, լուսանկարներ և տեսանյութեր փոխանցելով ապակառուցողական տելեգրամ ալիքների ադմինիստրատորներին՝ կինը ոչ միայն կարող էր խուճապ սերմանել բնակչության շրջանում և ապատեղեկացնել նրանց, այլև քրեական պատասխանատվության ենթարկվել»։

ՆԳՆ հրապարակած կադրերում երևում է, որ զինված սպաներ են մտնում առանձնատուն։

Տեսանյութը նկարահանվել է անվտանգության տեսախցիկներով, այնուհետև հայտնվել է քաղաքի չաթում, պնդում է Flagstaff-ը։ Ըստ հրապարակման՝ մոտավորապես ժամը 04:55-ին Կալինկովիչիի բնակիչներին արթնացրել է անօդաչու թռչող սարքի սուլոցը, որի ձայնը հասել է հարևան գյուղերը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի