Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակ Անտե Յոզիչը

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակ Անտե Յոզիչը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է Անտե Յոզիչին Հայաստանում առաքելական նվիրակ նշանակվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք՝ միտված երկկողմ հարաբերությունների և օրակարգի հետագա զարգացմանը։

«Վստահ եմ՝ Ձեր նշանակումը լրացուցիչ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների զարգացման համար: Մեր սերտ հարաբերությունները հիմնված են ոչ միայն քրիստոնեական արժեհամակարգի, այլև ընդհանուր պատմական և հոգևոր ժառանգության, ինչպես նաև ժամանակակից աշխարհի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ նույնական մոտեցումների վրա»,- ասել է Հանրապետության նախագահը:

Սուրբ Աթոռի նորանշանակ առաքելական նվիրակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: «Թույլ տվեք Ձեզ փոխանցել Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոսի ջերմ ողջույնները, ով ինձ պատվիրակել է՝ ծառայելու այս երկրում և ավելի մոտ լինելու Ձեզ, Ձեր կառավարությանը և հայ ժողովրդին»,- նշել է Անտե Յոզիչը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վատիկանի միջև հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում կողմերն ընդգծել են կայուն և տևական խաղաղության հաստատման հրամայականը: Իր խոսքում Հանրապետության նախագահը Սուրբ Աթոռի նվիրակի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի քրիստոնեական և պատմամշակութային ժառանգության պահպանության և պաշտպանության հիմնախնդրին: