Կաթնամթերքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում պետությանը պատճառված շուրջ 215 մլն ՀՀ դրամ վնաս վերականգնվել է

Լուրեր

09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի էական հանգամանքներ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Պարզվել է, որը ՍՊ ընկերության հայաստանյան առանձնացված մասնաճյուղը ստեղծվել է 2017թ․ ապրիլին՝ ԵՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական գործունեություն (ներմուծում և արտահանում) կազմակերպելու նպատակով, սակայն կազմակերպությունը ՀՀ տարածքում հիմնականում զբաղվել է կաթնամթերքի արտադրությամբ:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ընկերության տնօրենի և հաշվապահական հաշվառումն իրականացրած անձանց բնակության հասցեներում խուզարկություններ են կատարվել, որոնց արդյունքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։

Նշանակվել է համալիր հարկային ստուգում, որի ընթացքում տնտեսվարողի կողմից տրամադրվել են ելակետային տվյալներ՝ ընկերության կատարած ծախսերի, ունեցած շրջանառության և ստացված եկամուտների վերաբերյալ, որոնք ՀՀ ՊԵԿ ստուգումն իրականացնող անձանց կողմից համադրվել են նույնաբնույթ գործունեությամբ զբաղվող այլ տնտեսվարողների հետ: Արդյունքում կազմվել է ստուգման ակտ, համաձայն որի՝ ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի լրացուցիչ հարկային պարտավորությունը կազմել է 174 979 917 ՀՀ դրամ՝ ներառյալ շահութահարկը և տույժ-տուգանքները։

Բացի այդ, 2024 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բացի վերոհիշյալ ՍՊ ընկերությունից, որը զբաղվել է արտադրված կաթնամթերքն իրացնելով, գործում է նաև այլ անվամբ, սակայն նույն իրավաբանական անձին պատկանող մեկ այլ ընկերություն, որը զբաղվում է վերոհիշյալ ընկերության կողմից արտադրվող կաթնամթերքի արտահանմամբ:

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ երկու ՍՊ ընկերությունների հիմնադիր և սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձը ստեղծել է վերոհիշյալ ընկերությունները՝ նպատակ ունենալով խուսափել պետությանը հարկ վճարելուց:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին։

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել ընկերության հասցեներում, որոնց ընթացքում առգրավվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և էլեկտրոնային սարքավորումներ, որոնք ենթարկվել են թվային խուզարկության և զննության։

Իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ 2023թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար ընկերության ԱԱՀ-ի հարկման բազան, վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը, իսկ իրացնող ընկերության կողմից ներկայացված 2023թ․ հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում առանց հիմքերի հաշվանցվել են ԱԱՀ-ի գումարներ: Կատարված հաշվարկներով պարզվել է, որ այս մասով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 183.024.329,6 ՀՀ դրամ:

Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 215 000 000ՀՀ դրամը։

Նախաքննությունը շարունակվում է։