Այս սենյակի ինժեներները վաղվա աշխարհի ճարտարապետներն են, որտեղ նորարարությունն ու հնարամտությունը սահմաններ չունեն․ EIF-ի տնօրեն

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է «Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024» միջոցառումների շարքի բացման արարողությանը: Նախարարի առաջին տեղակալը շնորհավորել է ներկաներին միջոցառման մեկնարկի կապակցությամբ և նշել, որ նախարարությունը հանձնառություն է ստանձնել շարունակաբար աջակցելու նման նախաձեռնություններին՝ մշտապես ապավինելով հայ երիտասարդ տաղանդների մտքին ու գաղափարներին․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Նախարարի առաջին տեղակալը ողջունելով միջոցառմանը ներկա հայաստանյան և միջազգային գործընկերներին՝ բարձր է գնահատել Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացմանը նպաստող արդյունավետ փոխհամագործակցության, տարբեր նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու նրանց դերակատարությունը:

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը բացման խոսքում ընդգծել է ճարտարագիտության և բարձր տեխնոլոգիաների դերը Հայաստանի զարգացման համար՝ ինչպես տնտեսության և արդյունաբերության, այնպես էլ Հայաստանի՝ միջազգային ասպարեզում դիրքավորման տեսանկյունից:

«Կարևոր է գիտակցել այն ազդեցիկ ներուժը, որը ճարտարագիտությունն ու բարձր տեխնոլոգիաները կարող են ունենալ Հայաստանի զարգացման համար: Այս միջոցառումը միավորում է բոլոր կարևոր շահագրգիռ կողմերին՝ խթանելով նորարարությունը և համագործակցությունը: «Հայաստան-Ճարտարագիտության շաբաթ 2024»-ը ոչ միայն մեր առաջընթացի ցուցադրումն է, այլև հարթակ է կարևոր հարցերի բարձրացման, գիտելիքի և հմտությունների փոխանակման և կայուն զարգացման խթանման համար: Այսօր այս սենյակի ինժեներները վաղվա աշխարհի ճարտարապետներն են, որտեղ նորարարությունն ու հնարամտությունը սահմաններ չունեն»,-նշել է Բագրատ Ենգիբարյանը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոն, ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, PMI Science-ի ՀՀ գիտահետազոտական բաժնի ղեկավար Գուրգեն Մարդոյանը և Հայաստանի ինժեներական ասոցիացիայի նախագահ Արամ Սալաթյանը:

«Հայաստան-Ճարտարագիտական շաբաթ 2024»-ը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Նեյշնլ Ինսթրումենթսի», «Սինոփսիս Արմենիայի», PMI Science գիտահետազոտական կենտրոնի «Ինժեներական քաղաքի», Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի, ՁԻՀ-ի «ԱԼԻՔ» երիտասարդական նախաձեռնության, ՁԻՀ Գիտական ինկուբատորի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, «ՍայՀաբ Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության, Հայաստանի Ազգային գերհամակարգչային կենտրոնի, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» և «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրերի և «Գիտուժ» նախաձեռնության հետ համագործակցությամբ։

Ֆորումի նպատակն է ներկայացնել ճարտարագիտության ոլորտի վերջին զարգացումները և ձեռքբերումները լայն լսարանին, խթանել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ճարտարագիտությունն ու արտադրությունը:

Ֆորումի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները, ուսանողները, հետազոտողներն ու առաջադեմ տեխնոլոգիաներով և ճարտարագիտությամբ հետաքրքրված անձինք կներկայացնեն իրենց վերջին նախագծերը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինությունը, կիսահաղորդչային թեստավորումը, անլար հաղորդակցությունը, կենսաբժշկական ճարտարագիտությունը, կրթական տեխնոլոգիաները և արտադրությունը:

Ամենամյա այս միջոցառումների շարքն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 1-3-ը՝ Երևան և Վանաձոր քաղաքներում։