Քանի՞ մարդ է պառկեցրել ոստիկանությունն ասֆալտներին՝ կհայտարարվի պաշտոնական հաղորդագրությամբ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Երեկ Դավթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն,  անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, նշեց, որ հանձնարարում է ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության:

«Այդ բոլոր՝ չակերտավոր հատուկ ծառայությունները «սափրագլուխների» և «ախրանաների» տեսքով հայտնաբերվելու և ոչնչացվելու են: Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են: Այստեղից ես ԱԱԾ-ին, ոստիկանությանը հրահանգում եմ այս պահից իրականացնել ռեյդեր, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորներին պառկեցնել ասֆալտներին և զինաթափել բոլորին»:

Factor.am-ն այսօր ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել՝ ինչ քայլեր է իրականացրել Ոստիկանությունը վարչապետի հրահանգից հետո,  օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների թիկնազորների քանի անդամ են պառկեցրել  ասֆալտներին:

Հարցին ի պատասխան` Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրեցին․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հրահանգից հետո ՀՀ ոստիկանությունը իրականացրել է մի շարք միջոցառումներ, որոնք այս պահին հրապարակման ենթակա չեն»։

Ճշտող հարցին՝ իսկ այդ միջոցառումների արդյունքում քանի մարդ է բերման ենթարկվել, պատասխանեցին. «Այս մասին ոստիկանությունը կհայտնի պաշտոնական հաղորդագրությամբ»։  

Նշենք, որ հարցերի վերաբերյալ փորձեցինք տեղեկություն ստանալ նաև Ազգային անվտանգության ծառայությունից, սակայն անարդյունք։