ՀՀ ՔԿ-ում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի տնօրենի հետ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Արսեն Այվազյանը շնորհավորել է պարոն Բարթերին՝ նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա ղեկավարությամբ գրասենյակի հետ արդեն ձևավորված խորը և համապարփակ համագործակցությունն առավել ընդգրկուն և արդյունավետ կդառնա։

Կոմիտեի նախագահի տեղակալը ներկայացրել է կառույցի գործառութային և կառուցվածքային առանձնահատկությունները, նախընթաց շրջանում տարբեր ուղղություններով ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի հետ իրականացված ծրագրերը, Կոմիտեին ԱՄՆ կողմից ցուցաբերված նյութատեխնիկական օժանդակության շրջանակը։

Պարոն Բարթերը նկատել է, որ կատարվել է ծավալուն աշխատանք, և գրասենյակը շարունակելու է արձանագրված արդյունքների հիման վրա հարաբերությունների զարգացման գործընթացը՝ նաև կամուրջի դեր կատարելով ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ իրավապահ մարմինների միջև կապերի ամրապնդման և ընթացիկ խնդիրների լուծման համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, թրաֆիքինգի, ընտանեկան բռնությունների, փողերի լվացման, ինչպես նաև՝ թվային ապացույցների ձեռք բերման և այլ առանցքային ուղղություններով ՀՀ ՔԿ քննիչների մասնագիտական կարողությունների զարգացման ծրագրերի ընդլայնմանն առնչվող հարցեր։