Բրյուսելը պահանջել է ազատ արձակել Լուկաշենկոյի ռեժիմի քաղբանտարկյալներին

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Բրյուսելում Բելառուսի դեսպանատան դիմաց ցույց է անցկացվել՝ «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի հիմնադիր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկիի ծննդյան առթիվ։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցները պահանջել են Լուկաշենկոյի ռեժիմի քաղբանտարկյալների ազատ արձակում։

Ակցիային մասնակցել են Եվրախորհրդարանի անդամներ, «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (Libereco), Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) և բելառուսական սփյուռքի ներկայացուցիչներ։ Հավաքվածներից շատերի ձեռքին եղել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ ու պաստառներ։

Ակցիայի մասնակիցները խնդրագիր են ներկայացրել Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչություն՝ կոչ անելով Մինսկին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Բելյացկիին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին, որոնց թիվը գերազանցում է 1300-ը։

Խնդրագիրը ստորագրել է 82 հազար մարդ 82 երկրից։

Դեսպանատան ներկայացուցիչները չեն արձագանքել կազմակերպիչների՝ խնդրագիրն անձամբ ընդունելու վերաբերյալ նախնական խնդրանքին, ուստի ակցային ներկա գտնվող Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկը՝ գերմանացի Մարի-Ագնես Ստրակ-Ցիմերմանը, մտել է դեսպանատան տարածք և այն թողել դռան մոտ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի