«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նախկին տնօրենը պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լուրեր

09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
Բոլորը

Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կենտրոն) տնօրենի պաշտոնը, պահանջել և ստացել է խոշոր չափի կաշառք․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես՝ Ս.Խ.-ն Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող՝ Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով, 2019 թվականի սեպտեմբերին, իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել է 6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով՝ 2000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Կենտրոնի տնօրեն Ս.Խ.-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2000 ԱՄՆ դոլարը և, խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության՝ կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ), 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին, հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր՝ 12 մլն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:

Դատախազի նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել է Ս.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: