Գիտենք, որ ՆԳՆ-ն ուսումնասիրում է միջազգային փորձը, որպեսզի կարողանա ընդլայնել կին ոստիկանների ներգրավումը համակարգ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Լուրեր

26.06.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանը՝ շարքային պատգամավոր դառնալու ճանապարհին․ ինչ է սպասվում ԱԺ գործող նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 18:27
Լավրովն արձագանքել է Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ Ռուբիոյի հայտարարություններին
26.06.2026 | 18:20
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
26.06.2026 | 18:11
Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ միջոցառում է կազմակերպվել
26.06.2026 | 18:00
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:49
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների են փոխանակել 160-ը 160-ի դիմաց
26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
Բոլորը

Մեկնարկել է «ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագիրը: Սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել ծրագրի բացման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցում էին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, օրենսդիր և գործադիր իշխանության, պետական այլ մարմինների, ՆԳ նախարարության, Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ ներկայացուցչական կազմով մասնակցության համար: Նա ընդգծել է, որ մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումը թույլ կտա ներգրավելու և պահելու լավագույն կադրերին, որոնք իրենց ծառայությունը կվերածեն հանրային ծառայության օրինակելի տեսակի՝ ապահովելով աշխատանքների արդյունավետությունը և գործունեության թափանցիկությունը։

«Համոզմունք ունենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում կունենանք մարդկային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգ, որը կստեղծի աշխատանքի համար լավագույն պայմաններ և հնարավորություն կտա քաղաքացիներին մատուցելու բարձր և որակյալ ծառայություններ»,-նշել է ՆԳ նախարարը:

Վահե Ղազարյանն իր խոսքում նշել է նաև, որ ծրագրի շրջանակում կիրականացվեն միջոցառումներ, որոնք կխթանեն նաև համակարգում կանանց ներգրավվածությանը։

ՆԳ նախարարը ծրագիրը հաջողությամբ ավարտին հասցնելու համար պատրաստակամություն է հայտնել շարունակելու սերտ փոխգործակցությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվին. «Մենք գիտենք, որ ՆԳ նախարարությունը շատ լավ ուսումնասիրում է միջազգային լավագույն փորձը, որպեսզի կարողանա ընդլայնել նաև կին ոստիկանների ներգրավումը համակարգում, ինչը մենք ԱՄՆ-ում նույնպես անում ենք այս պահին։ Նմանօրինակ նախաձեռնությունների շրջանակում ԱՄՆ դեսպանատան և ՆԳ նախարարության համագործակցությունը գերազանց ապացույց է ԱՄՆ հանձնառության մասին»:

Քրիստինա Քվինը կարևորել է ծրագրի շրջանակում առավել պրոֆեսիոնալ և ներառական աշխատանքային միջավայր ձևավորելու, վարքագծի կանոններ սահմանելու և հանրությանը մատուցվող ծառայություններն առավել գրավիչ դարձնելու ուղղությամբ ՆԳ նախարարության ջանքերը։

«Ծրագիրն արձանագրում է մի նոր՝ նշանակալիորեն ավելի բարձր համագործակցության մակարդակ։ Այն մեկնարկում է բավական դրական փոխգործակցության հենքի վրա, որի շրջանակում բոլոր գործողությունները միտված են ՆԳՆ բարեփոխումների հաջողությամբ իրականացմանը և անձնակազմի կարողությունների կատարելագործմանը»,-իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Նաթիա Նացվլիշվիլին անդրադարձել է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ժամանակակից մոտեցումներին և ապացուցահեն քաղաքականության կարևորությանը։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, կարևորելով ԱՄՆ դեսպանության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՆԳ նախարարության եռակողմ նախաձեռնությունը, նշել է, որ ծրագրի համատեղ իրականացումը թույլ կտա առավել ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի բարեփոխումները։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ մարդկային ռեսուրսների կառավարումը ուղղակի վարչարարական գործունեությունից վաղուց տեղափոխվել է ռազմավարական մոտեցման դաշտ և, հետևապես, լուծումները նույնպես պետք է լինեն ռազմավարական տրամաբանության մեջ:

«Եթե մի նախադասությամբ նկարագրենք մարդկային ռեսուրսների կառավարման մեր տրամաբանությունը, ապա դա այնպիսի սկզբունքային մոտեցումների համալիր գտնելն է, որը թույլ կտա ընտրել ճիշտ մարդկանց, նրանց տալ ճիշտ հմտություններ ու գիտելիքներ և նրանց տեսնել ճիշտ պաշտոններում։ Այս երեք համադրության արդյունքում է, որ կարող ենք երաշխավորել տվյալ կառույցի առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացումը և, ի վերջո, հասնել ամենացանկալի արդյունքի՝ հանրության վստահության պատշաճ մակարդակի առկայություն ունենալ պրակտիկայում»,-ասել է Արփինե Սարգսյանը։

Ըստ փոխնախարարի՝ Ծրագրի շրջանակում կներդրվեն կադրերի ընտրության և առաջխաղացման, կատարողականի գնահատման պատշաճ մեխանիզմներ, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աջակցությամբ կներդրվի բարեվարքության ռիսկի գնահատման գործիքակազմ, կսահմանվեն վարքագծի կանոններ, կխթանվի կանանց ներգրավվածությունը ոստիկանական համակարգում։

ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առկա իրավիճակը և մարտահրավերները՝ անդրադառնալով ստորաբաժանման գործունեությանը և նպատակներին։

Ոստիկանության, անվտանգության և հանրային կառավարման ծրագրերի համակարգող Դավիթ Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է Ծրագրի բաղադրիչներին, մասնավորապես՝ նախարարության կարողությունների զարգացում, միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծում, մարդկային ռեսուրսների կառավարման ինֆորմացիոն համակարգի գնահատում: Ծրագիրը նաև խթանելու է համակարգում կանանց ներգրավվածությանը:

ՆԳ նախարարությունը մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում բարեփոխումներ է իրականացնում՝ կոմպետենտ անձնակազմի ներգրավման, կադրերի պատրաստման, կոռուպցիայի նվազեցման և Ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման նպատակով։