Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԼՂ-ի վերաբերյալ Կանադայի ԱԳ նախարարի հայտարարությունը

Լուրեր

19.07.2026 | 21:39
Հայտնի են Իսպանիայի ու Արգենտինայի մեկնարկային կազմերն ԱԱ-2026-ի եզրափակիչում
19.07.2026 | 20:30
Շարժվիր, թե կարող ես․ Երևանում խցանումների ու երթևեկության քաոսի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.07.2026 | 19:39
ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը
19.07.2026 | 18:05
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
19.07.2026 | 16:59
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
19.07.2026 | 16:03
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
19.07.2026 | 15:34
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
19.07.2026 | 14:43
Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ
19.07.2026 | 14:21
ԱՄՆ-ը ցանկանում է «պատժել» Իրանին՝ երկու ամերիկացի զինծառայողի զոհվելու համար
19.07.2026 | 14:03
Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում
19.07.2026 | 13:39
«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
19.07.2026 | 13:01
Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը
19.07.2026 | 12:10
ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN
19.07.2026 | 11:32
Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ
19.07.2026 | 11:14
Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը, որը, ըստ Բաքվի, ուղղված է «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

«Մենք խստորեն դատապարտում և ամբողջությամբ մերժում ենք Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի՝ սեպտեմբերի 22-ին արված հայտարարությունը։ Մեր տարածաշրջանի իրողություններին ծանոթանալու փոխարեն, որտեղ չորս տարի առաջ ավարտվել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, Կանադայի արտաքին գործերի նախարարը կրկին զբաղված է մանիպուլյացիաներով և փաստերի խեղաթյուրմամբ։ Նա նաև տեղյակ չէ Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ամբողջական վերականգնման փաստին, որտեղ 2023 թվականին վերջ է դրվել Ադրբեջանի տարածքում Հայաստանի զինված ուժերի և նրա կողմից աջակցվող անջատողական ռեժիմի անօրինական ներկայությանը։ Կանադայի արտգործնախարարի հայտարարությունները Ղարաբաղյան տարածաշրջանի մասին, որոնք ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ և խրախուսում են անջատողականությունը,  ցույց են տալիս, թե որքան «փայլուն» և «հեռատես» է Կանադայի արտաքին քաղաքականությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեի հայտարարության մեջ։

Նա նաև քննադատել է Կանադայի հայ համայնքին, իբր, Ադրբեջանի «հակաահաբեկչական միջոցառումների» մասին կեղծ տեղեկություններ տարածելու համար՝ պնդելով, որ այդ միջոցներն ուղղված չեն եղել խաղաղ բնակչությանը։

«Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու այն մասին, թե ինչպես պետք է վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում։ Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ նման սադրիչ և կողմնակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի ապագա զարգացման և առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգման վրա»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարություն է տարածել Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հարձակման ու դրան հետևած էթնիկ զտման տարելիցի կապակցությամբ։ Հայտարարության մեջ Ժոլին ընդգծել է, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցություններում քաղաքական լուծմանը և աջակցում է ուժի չկիրառման սկզբունքին, տարածքային ամբողջականության հարգմանը և ինքնորոշման իրավունքին՝ արդար և տևական խաղաղության համար այս տարածաշրջանի ժողովրդի համար:

«Այն պետք է ներառի նաև հայ խաղաղ բնակիչների ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքը, մարդու իրավունքների և քաղաքացիական կենսապահովման երաշխիքներն ու տարածաշրջանում հայկական մշակութային և պատմական վայրերի պահպանումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի