Օտտավան աջակցում է ԼՂ հիմնախնդրի բանակցություններում քաղաքական լուծմանը, որը պետք է ներառի հայերի վերադարձի իրավունքը. Կանադայի ԱԳՆ

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարություն է տարածել Արցախում Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության տարելիցի կապակցությամբ։

«Անցյալ շաբաթ լրացավ մեկ տարին, ինչ Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ դարեր շարունակ էթնիկ հայերով բնակեցված տարածաշրջանում: Այս գործողության հետևանքները նշանակալի էին. ավելի քան 100,000 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 30,000 երեխաներ, բռնի տեղահանվեցին Հայաստան այս ռազմական գործողության հետևանքով՝ առաջացնելով երկրում մարդասիրական կարիքների արագ աճ։ Ադրբեջանի կողմից չարդարացված ռազմական գործողությունը հաջորդեց Լաչինի միջանցք մարդասիրական ապրանքների իննամսյա շրջափակմանը, որը խախտել է Արդարադատության միջազգային դատարանի ժամանակավոր միջոցառումների մասին որոշումները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Կանադան համերաշխ է այդ ճգնաժամից տուժած մարդկանց հետ և երախտապարտ է Հայաստանին իր դռները բացելու համար։ Այդ պատճառով 2023 թվականին Կանադան ավելի քան 3,9 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակից բխող հրատապ կարիքները լուծելու համար։

Ժոլին ընդգծել է, որ Կանադան շարունակում է կոչ անել և աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրին ուղղված բովանդակալից բանակցություններին, ինչպես նաև կողմերի միջև երկխոսության և վստահության ամրապնդման միջոցառումների շարունակմանը՝ այդ տարածաշրջանի ժողովրդի համար արդար և տևական խաղաղության համար:

«Կանադան բազմիցս կոչ է արել անվերապահորեն ազատել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի բոլոր հայ ռազմագերիներին։ Մենք նաև շարունակում ենք կոչ անել ազատ արձակել Ադրբեջանի կողմից կամայականորեն ձերբակալված բոլոր էթնիկ հայերին։ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցություններում քաղաքական լուծմանը և ուժի չկիրառման սկզբունքին, տարածքային ամբողջականության հարգմանը և ինքնորոշման իրավունքին՝ արդար և տևական խաղաղության համար: Սա պետք է ներառի նաև հայ խաղաղ բնակիչների ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքը, մարդու իրավունքների և քաղաքացիական կենսապահովման երաշխիքներն ու տարածքում հայկական մշակութային և պատմական վայրերի պահպանումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի