Ռիսկային ջրեր ենք մտնում․ երկրում կարող են ինչ-որ պահի սկսվել ցնցումներ․ Հայկ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
Բոլորը

Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպման ընթացքում որևէ դրամատիկ իրադարձություն տեղի չունեցավ, վարչապետ Փաշինյանի դրամադրությունը լավ էր հանդիպումից հետ և, ըստ իր հաղորդման, բոլոր հարցերը քննարկվել են, որոնք կա՛մ գտել են լուծումներ, կա՛մ գտնվում են դրանց ճանապարհին․ իհարկե սա դեպի բացարձակություն տանել չի կարելի, քանի ոչ չեն կարող հարցեր չլինել։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ բոլոր խնդիրների լուծումները պետք է փնտրել ոչ թե Ռուսաստանում, այլ Հայաստանում։ 

«Քանի դեռ Հայաստանում չկա կայունություն, ներքաղաքական կյանքը գնալով անկայունանում է, նոր և հակառակ ալիքներ են առաջանում իշխանությանը և հետևաբար ժողովրդին։ Այս հարցին վարչապետը երեկ Էրեբունիում անդրադարձավ՝ նույնպես հաստատելով, որ երկրում կայունություն չկա։ Ցավոք սրտի, սա չափազանց մտահոգիչ է և քանի դեռ ՀՀ գործադիր իշխանությունն իրավիճակը չի վերցնում իր լիակատար վերահսկողության ներքո, չի ազդում նաև գործող մյուս ուժերի վրա, քանի դեռ առաջնորդվում է ոչ շատ իրատեսական ուղով, ՀՀ-ում անկայունությունը մեծանալու է»,- ասաց քաղաքագետը։ 

Վերջինս նշեց, որ անհրաժեշտ են կտրուկ միջոցներ, իսկ քանի դեռ չկա գործադիր իշխանության մեկ անվերապահ կենտրոն, ապա կարող են  խնդիրներ լինել նաև դրսի ուժերի հետ:

«Պետք է լինի մեկ կենտրոն, որը խոսելու է դրսի հետ, իսկ  դա պետք է լինի Կառավարությունը և վարչապետը, եթե այս իրավիճակը չենք ապահովում, ապա մտնում ենք ռիսկային ջրեր, այն առումով, որ երկրում կարող են ինչ-որ պահի սկսվել ցնցումներ»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը։

Նա անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի եղբորորդուն 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասով դատարանի որոշմանը և շեշտեց, որ օգոստոսի 17-ի հանրահավաքից հետո փաստորեն ոչ մի դատավոր խելքը գլուխը չհավաքեց և ստացվում է հետևյալը․ «Փաշինյանը զանգեր չի կատարում, այդ զանգերն ուղղակի կամ փոխաբերական իմաստով կատարում են այլ կենտրոններից»:

Մանրամասները՝ տեսանյութում։