Նպատակը ԼՂ-ի էթնիկ զտումներից ուշադրությունը շեղելն է․ Ադրբեջանին մեղադրել են կեղծավորության մեջ՝ COP29-ի ընթացքում համաշխարհային զինադադարի կոչերից հետո․ The Guardian

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանը, որն այս տարի հյուրընկալում է ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, մեղադրվում է կեղծավորության մեջ՝ համաժողովի ընթացքում համաշխարհային զինադադարի կոչերի համար։ Այս մասին ասվում է The Guardian-ի անդրադարձում։

Ադրբեջանը նախագահում է COP29 գագաթնաժողովը, որը տեղի կունենա նոյեմբերին Բաքվում՝ երկու շաբաթով։ Սպասվում է կառավարությունների ղեկավարների մասնակցություն ամբողջ աշխարհից, ամենայն հավանականությամբ, համաժողովին ներկայացված կլինեն ավելի քան 180 երկրներ:

Կոնֆերանսի ամբողջ ընթացքում, ինչպես նաև դրան նախորդող և հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը կոչ է անում հակամարտությունում ներգրավված բոլոր երկրներին վայր դնել զենքերը։ Նշվում է, որ նախագահությունը հատուկ «խաղաղության օր» է անցկացնելու նոյեմբերի 15-ին, որն ուղղված է ամենախոցելի երկրներին՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ուգանդայի և այլ երկրների հետ միասին:

Լրատվամիջոցը նշում է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի, Իսրայելի և Գազայի հակամարտությունները, երկուսն էլ՝ Ադրբեջանի հարևան շրջաններում, ստվեր են գցելու համաժողովի վրա: Ռուսաստանը հանածո վառելիքի առաջատար արտադրողն է և ջերմոցային գազեր արտանետողը, մինչդեռ Ադրբեջանն օգնում է գազ մատակարարել Եվրոպա ռուսական գազի փոխարեն: Սպասվում է, որ կլիմայի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության կնքումը սովորականից ավելի բարդ է լինելու, երբ աշխարհաքաղաքական լարվածությունն արդեն բարձրանում է:

Զինադադարի մասին գաղտնազերծված նախագիծը, որը տեսել է The Guardian-ը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը դիրքավորվում է իրեն իբրև խաղաղարար:

«COP29-ը եզակի հնարավորություն է՝ հաղթահարելու տարաձայնությունները և գտնելու ճանապարհներ դեպի կայուն խաղաղություն: Հակամարտությունները մեծացնում են ջերմոցային գազերի արտանետումները և ոչնչացնում շրջակա միջավայրը՝ աղտոտելով հողը, ջուրը և օդը: Հակամարտությունների հետևանքով առաջացած էկոհամակարգերի ոչնչացումը և աղտոտումը սրում են կլիմայի փոփոխությունը և խաթարում մոլորակը պաշտպանելու մեր ջանքերը»,- ասված է բանաձևի նախագծում:

Լրատվամիջոցն ընդգծում է, սակայն, որ «ակտիվիստները մատնանշում են մարդու իրավունքների հարցում Ադրբեջանի արձանագրած արդյունքները և Հայաստանի հետ վերջերս ավարտված պատերազմը: Ավելի քան 100,000 մարդ տեղահանվել է վիճելի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից այն ​​բանից հետո, երբ անցած սեպտեմբերին Ադրբեջանը սկսել է հարձակումը: Դեկտեմբերի վերջին խաղաղության համաձայնագիր է ձեռք բերվել, սակայն իրավապաշտպաններն ասում են, որ Ադրբեջանում դեռ հարյուրավոր քաղբանտարկյալներ կան»։

Որոշները մեղադրում են Ադրեջանին կեղծավորության մեջ։

««COP-ի զինադադարի» գաղափարը խորապես ցինիկ PR-հնարք է Ադրբեջանի կողմից, որը նպատակ ունի շեղել աշխարհի ուշադրությունը անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից: Եթե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իսկապես ցանկանում է օրինակ ծառայել, այլ ոչ թե մյուսներին գործի հրավիրել, ապա նա պետք է պարտավորվի դեկարբոլացնել Ադրբեջանի հանածո վառելիքի վրա հիմնված տնտեսությունը և ազատ արձակել ավելի քան 300 քաղբանտարկյալներին, որոնց նա պահում է մինչև COP29-ը սկսելը»,- ասել է Unilever-ի նախկին ղեկավար, այժմ կլիմայական հարցերով ակտիվիստ և խաղաղության քարոզիչ Փոլ Փոլմանը։

Իբադ Բայրամովն էլ, ում հայրը՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի ակադեմիկոս Գուբադ Իբադողլուն, կալանավորվածների թվում է, ասել է. «Հակամարտությունները թույլ են տվել Ադրբեջանի կառավարությանն անտեսանելի մնալ՝ համակարգված կերպով ոչնչացնելով քաղաքացիական հասարակությունը և բանտարկելով ընդդիմության ձայները: Քանի որ COP29-ը մոտենում է, միջազգային ուշադրությունն ավելի ու ավելի է կենտրոնանում ռեժիմի ռեպրեսիվ մարտավարության վրա: Կառավարության վերջին կոչը զինադադարի մասին ոչ այլ ինչ է, քան օտար կառավարությունների կողմից տեղում տիրող դաժան իրողություններից շեղում»։

Ադրբեջանի կառավարությունը մերժել է քննադատությունը։ COP-ի հարցերով Բաքվի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևն ասել է․ «Այս նախաձեռնությունը կապ չունի Հայաստանի հետ։ Այն, ինչ մենք փնտրում ենք, իր բնույթով լիովին ընդհանուր է: Մենք ուղղակի զինադադարի կոչ ենք անում. դա կապված չէ քաղաքական խնդիրների հետ»։

Նա նշել է, թե այլ երկրների արձագանքը զինադադարի գաղափարին մինչ այժմ համընդհանուր դրական է եղել, սակայն խոստովանել է, որ գործանականում դա դժվար է լինելու։