Բարձր ճշգրտության արևմտյան զենքով ՌԴ տարածքին ուղիղ հարվածները կնշանակեն, որ ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում է պատերազմին․ Պուտին

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Արևմտյան գերճշգրիտ զենքերով Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի հարվածները կնշանակեն, որ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն մասնակցում են պատերազմին»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Մեդուզան։
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի ԶՈւ-ն ի վիճակի չէ ինքնուրույն նման հարվածներ հասցնել, դա կարող է տեղի ունենալ միայն ՆԱՏՕ-ի արբանյակային տվյալների կիրառման դեպքում, որոնք Ուկրաինան չունի։ Բացի այդ, Պուտինը կարծում է, որ միայն դաշինքի զինծառայողները կարող են «թռիչքային առաջադրանքներ մտցնել այդ հրթիռային համակարգերի մեջ»։
«Երբ մենք խոսում ենք նման հարվածներ թույլ տալու որոշման մասին, մենք խոսում ենք որոշում կայացնելու մասին՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ի երկրներն անմիջականորեն ներգրավված են ռազմական հակամարտության մեջ, թե ոչ», – ասել է Պուտինը։
Նրա խոսքով, եթե որոշում կայացվի, դա «կփոխի հակամարտության էությունը, բնույթը», և դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի երկրները պատերազմում են Ռուսաստանի դեմ։
Վլադիմիր Պուտինը նախկինում բազմիցս կարծիք է հայտնել, որ, փաստացի, պատերազմին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրները։ «Խորհրդականներ, հրահանգիչներ ունենալու տեսակետից այստեղ նորություն չկա։ Նրանք ներկա են Ուկրաինայի տարածքում»,-ասել էր նա դեռ հունիսին։ Այն ժամանակ Պուտինը նաև վստահություն էր հայտնել, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող ինքնուրույն կառավարել ATACMS և Storm Shadow հրթիռները։
Նախկինում արևմտյան երկրները թույլ չեն տվել Ուկրաինային հարվածել միջազգայնորեն ճանաչված ՌԴ տարածքին բարձր ճշգրտության հեռահար համակարգերով, որոնք նրանք մատակարարում են Կիևին։ Այնուամենայնիվ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցից հետո Լոնդոնը, հավանաբար, հանել է նման սահմանափակումը, դա պաշտոնապես չի հայտարարվել, սակայն The Guardian թերթն այդ մասին գրել է՝ հղում անելով իր աղբյուրներին։