Գազայի հատվածում փախստականների ճամբարին Իսրայելի ավիահարվածի հետևանքով 18 մարդ է զոհվել․ CNN

Լուրեր

08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
Բոլորը

Գազայի հատվածի կենտրոնում պաղեստինցի փախստականների «Նուսեյրաթ» ճամբարին Իսրայելի օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 44-ը, հայտնում է CNN-ը:

Մահացածների թվում են Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության (UNRWA) վեց աշխատակիցներ։ Կազմակերպությունից հաստատել են տեղեկությունը։

Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հաղորդել էր նախկին Ալ-Ջաունի դպրոցի շենքին հարվածելու մասին։ Այնտեղ, ըստ իսրայելցի զինվորականների, ՀԱՄԱՍ շարժման զինյալ թևի անդամներ են եղել, դպրոցի շենքը զինյալներն օգտագործել են Իսրայելի պաշտպանության բանակի «զորքերի դեմ ահաբեկչական հարձակումներ ծրագրելու և իրականացնելու համար»:

UNRWA-ն հաղորդել է մեկ միջադեպի արդյունքում ամենաշատ թվով սպանված անձնակազմի մասին: Համաձայն UNRWA-ի գնահատականների՝ շուրջ 12 հազար պաղեստինցի փախստականներ էին պատսպարվել Ալ-Ջաունի դպրոցում։

Al Jazeera հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ սեպտեմբերի 10-ին Իսրայելը հարձակվել է Գազայի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների վրանային ճամբարի վրա։ Հարձակման արդյունքում, հեռուստաալիքի տվյալներով, զոհվել է 40, վիրավորվել՝ 60 մարդ։ Նույն օրը Իսրայելի պաշտպանության բանակը հաղորդել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարական կենտրոնի վրա հարվածի մասին, որը «քողարկված է եղել որպես մարդասիրական գոտի Ալ-Մավասիում՝ Խան Յունիսի մոտ»։