Վաչագան Ղազարյանի գործը կարճվե՞լ է․ ՀՔԾ պարզաբանումը

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Factor.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ Պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է։

Նշենք, որ Վաչագան Ղազարյանին հունիսի 25-ին մեղադրանք էր առաջադրվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ինչպես նաև ապօրինի հարստանալու համար:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Հատուկ քննչական ծառայությունից։

Կառույցի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Վաչագան Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը չի կարճվել։ «Վաչագան Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը չի կարճվել։ Նախաքննությունը շարունակվում է։ Նույն գործի շրջանակներում քննվում է նաև նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը, որը վերաբերում էր նրան, որ նա, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ Ղազարյանի ընտանիքի կազմի մեջ մտնող անձ, թաքցրել է իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները, ինչպես նաև ապօրինի հարստացել է»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանն ազատ արձակվեց հուլիսի 24-ին, նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար դատարանը պահանջեց 1 մլրդ դրամ գրավ, որն էլ վճարվեց, իսկ Ռուզաննա Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: