Դատախազը սուտ մատնություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը հանձնել է դատարան

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դատախազը 2024 թվականի սեպտեմբերի 10-ին հաստատել է Արագածոտնի մարզի բնակչի կողմից սուտ մատնություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն իրավապահ մարմիններին հայտնել է սուտ տեղեկություն այն մասին, որ Արագածոտնի մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է բարձրաստիճան պաշտոնատար անձին, բողոքել մեկ այլ բնակավայրում կատարված ասֆալտապատման և հիվանդանոցի վերանորոգման աշխատանքների որակից, որից հետո՝ 2024 թվականի հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան, պարկով փակել են գլուխը, նստեցրել ամենագնացն ու իրեն տեղափոխել կիսաքանդ շինություն՝ ասելով. «Ով է ասել, որ մոտենաս, տուն ունես, ընտանիք ունես, կարաս և չունենաս»: Այնուհետև, իր գլուխը կրկին պարկով փակելով, տեղափոխել են այլ տարածք, իջեցրել ավտոմեքենայի սրահից և հեռացել:

Քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Ն.-ն, ցանկություն ունենալով իբրև քաղաքական հետապնդումների ենթարկված անձ՝ եվրոպական որևէ երկրում ապաստան ձեռք բերել, որոշել է լրագրող հրավիրել և հանրային եղանակով բողոք ներկայացնել Արագածոտնի մարզի բնակավայրում իրականացված շինարարական աշխատանքների վերաբերյալ: Տեղեկանալով բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից Արագածոտնի մարզ այց կատարելու մասին՝ մարզի բնակավայրերից մեկում մոտեցել է վերոնշյալ պաշտոնատար անձին և բողոքել բնակավայրում կատարված աշխատանքների որակից: Իր նպատակին հասնելու համար՝ արհեստական ապացույցներ ստեղծելու եղանակով, 2024 թվականի հուլիսի 13-ին՝ առավոտյան ժամը 08:15-ի սահմաններում, դուրս գալով տանից, իր անձնական օգտագործման ավտոմեքենայով ուղևորվել է դեպի Արթիկ համայնք: Ճանապարհին՝ Գեղաձոր-Հնաբերդ բնակավայրերի միջնամասում, ավտոմեքենան կայանելով ճամփեզրին, իր անձնական օգտագործման իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսը, թողել է ավտոմեքենայի սրահում և ճանապարհին հանդիպած ավտոմեքենայով գնացել Արթիկ համայնք: Ս.Ն.-ն Արթիկի հյուրանոցներից մեկում սենյակ է վարձակալել, մինչև ժամը 20:30-ը մնացել հյուրանոցում, այնուհետև, հանձնելով սենյակը, այլ ավտոմեքենայով վերադարձել է Արագածոտնի մարզ, ներկայացել իրավասու մարմին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություն հայտնել ծանր հանցանքի՝ մի խումբ անձանց կողմից իրեն առևանգելու վերաբերյալ:

Դատախազը 2024 թվականի օգոստոսի 8-ին Ս.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով և մեղադրանքի արհեստական ապացույց ստեղծելով):

Ներկայացված մեղադրանքում Ս.Ն.-ն իրեն մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: