50 մլն դրամ գրավի չափը չափազանց բարձր է․ Երեմ Սարգսյան

Լուրեր

13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կարծում է, որ դատարանի կողմից կիրառված 50 մլն դրամ գրավի չափը չափազանց բարձր է, քանի որ նմանատիպ գործերով առավելագույնը սահմանվում է 3 կամ 5 մլն դրամ։ «Այդ ամենով հանդերձ՝ վճարումը կկատարվի դատարանի դեպոզիդ հաշվին, որից հետո նոր Հայկ Սարգսյանը ազատ կարձակվի»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանը։

Խոսելով իր պաշտպանյալի գործով հետագա դատավարական գործընթացների մասին՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ Հայկ Սարգսյանն ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին և չի խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությունը, հետևաբար կարծում է՝ Հայկ Սարգսյանի կալանավորումն ուղղակիորեն կապված է այս գործի բնույթի հետ, իսկ կալանավորման հիմքեր էլ չկան։ 

«Դատարանը ակնհայտորեն խախտել է տարրական իրավաբանական նորմերը։ Մենք իրականում, սակայն, հույս չունեինք, որ դատարանը նման որոշում կկայացներ և ուրախ եմ, որ նման որոշում կայացավ։  Դատարանը վեր կանգնեց այն մոտեցումներից, որոնք ի սկզբանե կային առաջին դատական նիստի ընթացքում»,- ասաց պաշտպանը։