Պոկված հատակով քվեատուփ և զանգվածային խախտումներ. ինչպես են անցել ՌԴ ՏԻՄ ընտրությունները

Լուրեր

22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
22.11.2024 | 16:37
Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը
22.11.2024 | 16:24
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի տարածքում նախկին բնակիչներին պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
Բոլորը

Ռուսաստանի նահանգապետերի ընտրություններում հաղթել են Կրեմլի հովանավորյալները, իսկ կառավարության երեք նախկին անդամներ կարողացել են ընտրվել Պետդումայի պատգամավոր, Մոսկվայի քաղաքային դումայում «Եդինայա Ռոսիա»-ն ավելացրել է իր ներկայացվածությունը՝ 2019 թվականի սկանդալային ընտրությունների համեմատ, սակայն ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է էլեկտրոնային եղանակով։ Տոմսկում Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների փոխարեն քաղաքային Դումայի պատգամավորներ են ընտրվել «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

21 շրջաններում, որտեղ անցկացվել են շրջանների ղեկավարների ընտրությունները, հաղթել են Վլադիմիր Պուտինի կողմից նշանակված նահանգապետերի պաշտոնակատարները կամ գործող ղեկավարները։ Բոլորը, բացառությամբ Անդրբայկալի ղեկավար Ալեքսանդր Օսիպովի (ինքնաառաջադրված թեկնածու), ընտրություններին մասնակցել են «Եդինայա Ռոսիա»-ից։ Երկուշաբթի գիշերը Խաբարովսկի երկրամասում հաշվարկվել է արձանագրությունների 100%-ը. գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դմիտրի Դեմեշինը բողոքական շրջանում ստացել է 81,03%-ը։

Երկրի մյուս շրջաններում Կրեմլի գրեթե բոլոր կամակատարները, նախնական տվյալների համաձայն, հավաքել են ձայների ավելի քան 80%-ը։ Բացառություն է Վոլոգդայի մարզը, որտեղ նահանգապետի պաշտոնակատար Գեորգի Ֆիլիմոնովը հավաքել է ձայների 61,8%-ը, իսկ սահմանամերձ Կուրսկի մարզի ղեկավարի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը, նախնական տեղեկություններով, հավաքել է քվեների 67,45%-ը։

«Գոլոս» շարժման անկախ դիտորդները, որոնք Կրեմլի կողմից ճանաչվել են որպես «օտարերկրյա գործակալ», մեծ թվով խախտումներ են արձանագրել ՌԴ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ըստ կազմակերպության՝ քվեարկության երրորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, խախտումների մասին 104 հաղորդում են ստացել։ Դրանցում, մասնավորապես, խոսվել է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրողներին քվեարկելու հարկադրանքի, թղթային քվեաթերթիկներ չտրամադրելու, ընտրողների տեղափոխման, շարժական քվեարկության ժամանակ մանիպուլյացիաների, դիտորդների կողմից վերահսկվող մասնակցության անհամապատասխանությունների, քվեաթերթիկների լցոնումների և նույնիսկ ՏԸՀ ցուցակներում ընտրողների անունները «եռակի անգամ» լրացնելու դեպքեր։

BBC-ի փոխանցմամբ էլ՝ Սանկտ Պետերբուրգի ընտրատեղամասերից մեկում քվեատուփի հատակը պոկվել է։ Ավելին, մինչ այս ամբողջ օրն այս տեղամասում կուրսանտներ են քվեարկել, ընդհանուր առմամբ, այստեղ գրանցվել է աննորմալ բարձր մասնակցություն։ Դիտորդները խնդրել են ընտրական հանձնաժողովին չհաշվել այս քվեատուփի արդյունքները, սակայն մերժում են ստացել։

Բացի այդ, Սանկտ Պետերբուրգում ընտրողներին տրվել է ջնջվող թանաքով գրիչ: Այն բանից հետո, երբ այն հայտնաբերվել է, գրիչն առգրավվել է։ Մեկ այլ տեղամասում էլ, քվեարկության առաջին օրվան հաջորդող առավոտյան, մասնակցությունը կրկնապատկվել է՝ մեկ գիշերվա ընթացքում այն 11-ից հասել է 23%-ի:

«Գործատուները ստիպել են իրենց աշխատակիցներին քվեարկել և հետևել են նրանց ընտրատեղամասերում։ Ինչպես միշտ՝ Ռուսաստանում տեղի են ունեցել ապօրինի բազմակի քվեարկություններ և օրենքի այլ խախտումներ»,- հայտնում է dpa գործակալությունը։

Գերմանական լրատվական գործակալությունը Ռուսաստանում վերջին երեք օրերի իրադարձություններն անվանում է «հասարակական կարծիքի ուսումնասիրություն Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմի պայմաններում» և «Կրեմլի տրամադրության ստուգում, որն առանձնահատուկ ճնշման տակ է բուռ Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկի շրջանում ուկրաինական զորքերի հարձակման պատճառով։»։

«Գոլոս» շարժումն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարական ապարատն անում է ամեն ինչ, որպեսզի օգնի «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչներին շարունակել զբաղեցնել երկրում հիմնական քաղաքական պաշտոնները։ Կազմակերպությունը թվարկել է քվեարկության օրերին հարյուրավոր խախտումներ՝ մանիպուլյացիաներ, բազմակի քվեարկության փաստեր և այլն։ Ընտրություններին թույլ չեն տվել մասնակցել իրական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Իր հերթին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան Մոսկվայում ասել է, որ միջադեպեր չեն նկատվել։

Կիևը դատապարտել է բռնակցված Ղրիմում ընտրությունների անցկացումը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարությամբ քննադատել է Ղրիմի թերակղզում անցկացված ընտրությունները։ Ըստ Կիևի՝ քվեարկությունը ֆարս էր և միջազգային իրավունքի խախտում, ոչ մի կապ չուներ ընտրողների կամքի հետ, հետևաբար, անվավեր է ճանաչվել։ Ընտրություններին մասնակցած քաղաքական գործիչները ոչ մի կերպ չեն լեգիտիմացվել ուկրաինական կողմից, իսկ նրանք, ովքեր ներգրավված են ընտրությունների կազմակերպման մեջ, պատասխանատվության կենթարկվեն, զգուշացրել է Կիևը։

Միաժամանակ, նախընտրական քարոզարշավի ընթացքում հինգ քրեական գործ է հարուցվել, ասել է ՌԴ ՆԳՆ հասարակական կարգի պահպանության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Դմիտրի Դացկոն։ Նրա խոսքով՝ գրեթե բոլոր գործերը հարուցվել են ահաբեկչական հարձակումների մասին կեղծ տեղեկությունների հետ կապված։ Ելույթ ունենալով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ճեպազրույցում՝ Դացկոն նշել է, որ երկրում հասարակական կարգը պահպանում են ներքին գործերի մարմինների ավելի քան 100 հազար աշխատակիցներ։