ՌԴ դատախազությունը բեկանել է Նավալնիի մահվան կապակցությամբ գործ հարուցելը մերժելու՝ Քննչական կոմիտեի որոշումը

Լուրեր

09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
09.09.2026 | 13:29
Չի եղել որևէ միջազգային հանդիպում, որ չխոսենք Բաքվում պահվող գերիների վերադարձի մասին․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՌԴ Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի դատախազությունն անօրինական է ճանաչել և չեղարկել է Քննչական կոմիտեի որոշումը՝ մերժել քրեական գործ հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ։ Այս մասին ասվում է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հրապարակած փաստաթղթում, փոխանցում է Meduza-ն։

«Սա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվելու։ Սա նշանակում է, որ ստուգումը կշարունակվի։ Նրանք կմտածեն, թե ինչպես այլ կերպ ներկայացնեն Ալեքսեյ Նավալնիի սպանությունը։ Կամ այդ «ստուգումը» անվերջ կիրականացնեն»,- նշել է Ժդանովը։

Դատախազության որոշման մեջ ասվում է, որ «նյութն ուղարկվել է Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի՝ ՌԴ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության բաժին»։

Օգոստոսի 15-ին քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան, հայտարարել էր, որ ստացել է Յամալ-Նենեց ինքնավար օկրուգի քննչական կոմիտեի որոշումը։ Այնտեղ նշվում էր Նավալնիի մահվան կապակցությամբ քրեական գործ հարուցելուց հրաժարվելու մասին։