Amnesty International-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել Բահրուզ Սամեդովին ու կառավարության մյուս քննադատներին

Լուրեր

09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Amnesty International  միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում Ադրբեջանին՝ ազատ արձակել ակտիվիստ Բահրուզ Սամադովին և կառավարության կողմից հետապնդվող իշխանությունների մյուս քննադատներին։ Սեպտեմբերի 1-ին անցկացված Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների ֆոնին Amnesty International-ը հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների և ակտիվիստների հետապնդումների մասին։

«Չպետք է անտեսել տագնապալի նոր ձերբակալություններն ու կալանավորումները, որոնք թիրախավորում են կառավարության քննադատներին: Միջազգային հանրությունը պետք է դա խստորեն դատապարտի։ Վերջին երկու շաբաթվա՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, կեղծ մեղադրանքներով  ձերբակալվել են երկու հայտնի գործիչներ, իսկ մյուսները ենթարկվել են սպառնալիքների և հետապնդումների: Լրագրողների և ակտիվիստների թիրախավորումը ոչ այլ ինչ է, քան այլակարծությունը լռեցնելու և խոսքի ազատությունը ճնշելու փորձ, հատկապես նրանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանի հետ խաղաղության օգտին»,- ասել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն։

Ըստ նրա՝ քանի որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերին ընդունել COP29-ը, «հրամայական է, որ համաշխարհային առաջնորդները պատասխանատվության ենթարկեն կառավարությանը մարդու իրավունքների շարունակական խախտումների համար»:

«Մենք կոչ ենք անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր նրանց, որոնք ձերբակալվել են են զուտ իրենց մարդու իրավունքների իրացման համար։ Ադրբեջանը նաև պետք է անհապաղ հրապարակի վերջերս ստորագրված COP29-ն ընդունող երկրի համաձայնագիրը»,- նշել է նա։

Հետազոտող և ակտիվիստ Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է «պետական ​​դավաճանության» մեջ՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական ​​հոդվածների և հայ ակտիվիստների հետ կապերի համար։ Նույն մեղադրանքով  հուլիսին ձերբակալվել է նաև թալիշ փոքրամասնության պաշտպան Իգբալ Աբիլովը։ Երկուսն էլ ներկայում կալանքի տակ են։ Նշվում է նաև OC Media-ի թղթակիցներ Սամեդ Շիխիի և Ջավիդ Աղայի կարճաժամկետ ձերբակալության մասին, որոնք հարցաքննվել են Սամադովի գործով։ Օգոստոսի 31-ին էլ Իգբալ Աբիլովի փաստաբան Ֆարիզ Նամազլին է  ձերբակալվել, երեք ժամ հարցաքննվել և ազատ արձակվել՝ առանց մեղադրանքի։